Հայաստանը բարելավել է դիրքերը Համաշխարհային մրցունակության 2018թ. վարկանիշում

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայաստանը բարելավել է դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հրապարակած Համաշխարհային մրցունակության 2018 թվականի վարկանիշում (Global Competitiveness Index):

Աղյուսակում մեր երկիրը 140 երկրների շարքում 70-րդ տեղն է զբաղեցրել՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով միանգամից 2 կետով:

Նշենք, որ երկրների մրցունակությունը գնահատվում է 12 հիմնական չափանիշների վերլուծության հիման վրա՝ պետության կառույցներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահություն, կրթության ոլորտների ցուցանիշներ, աշխատաշուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացում, շուկայի ծավալներ և այլն: Այդ 12 ուղղություններից 11-ում Հայաստանն առաջընթաց է գրանցել: Նշանակալի առաջընթաց է նկատվել տեխնոլոգիական պատրաստվածության, առողջապահության, կրթության, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության և նորարարական կարողությունների մակարդակները բնութագրող ցուցանիշների մասով: Իսկ հետընթացը միայն մակրոտնտեսական վիճակի մասին ցուցանիշների մասով է: Սակայն, չնայած Հայաստանն այս տարի բարելավել է դիրքերը, այնուամենայնիվ, դեռևս հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից. Ադրբեջանն աղյուսակում 69-րդ տեղում է, Վրաստանը՝ 66-րդ:

Հավելենք, որ Համաշխարհային մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-ն: Եռյակում են նաև Սինգապուրն ու Գերմանիան՝ համապատասխանաբար 83.5 և 82.8 միավորով: