ՀԱԳՄ նիստում քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ. Ներսես Կարամանուկյանը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով:

Նա նշել է, որ քննարկումները հիմնականում վերաբերել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ուղիների կատարելագործմանը։ Կարամանուկյանը հայտնել է, որ այս ուղղություններով ՀԱԳՄ-ն իրականացրել է որոշակի վերլուծություններ և հետազոտություններ, որոնք պատրաստ է ներկայացնել՝ ստանալու հետագա աշխատանքների համար անհրաժեշտ ուղղորդումներն ու ձևավորելու համագործակցության հնարավորություններ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության շարունակական ջանքերը՝ միտված կառավարությանն ու գործող իշխանությանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելուն՝ արդյունավետ որոշումների կայացման գործընթացում:

«Տարիներ շարունակ ձեր գործունեությամբ փորձել եք աջակցել կառավարությանը և գործող իշխանությանը արդյունավետ որոշումներ կայացնելու առումով։ Շատ կարևոր է ձեր ակտիվությունը։ Դուք ունեք բանիմաց փորձագետներ, և նրանց կարծիքը արժեքավոր է»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նախագահը բարձր է գնահատել ՀԱԳՄ գործունեությունն ու պատրաստակամությունը՝ ներգրավվելու խնդիրների համատեղ քննարկման և լուծումների մշակման գործընթացներում՝ ընդգծելով արագ արձագանքելու և իրավիճակը խորությամբ վերլուծելու միության կարողությունները: