«Կամ Մանբիչը դուք մաքրեք քրդերից, կամ դա կանենք մենք». Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին

Լուրեր

28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Քյուդրեթ Օզերսայի հանդիպումը. փոխանցում է ermenihaber.-ը:

Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցին, որտեղից ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի քրդական ուժերն ամբողջովին դուրս չեն եկել, ինչպես նախատեսված էր թուրք-ամերիկյան համաձայնագրով։

Չավուշօղլուն, անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի Թուրքիա կատարելիք այցին, ասել է.

«Պոմպեոյի հետ հանդիպմանը խոսելու ենք թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող  բոլոր հարցերից։ Խոսելու ենք, թե ինչ քայլեր ենք իրականացնում տարբեր ոլորտներում։  Մեզ համար  կան զգայուն հարցեր։ Օրինակ՝ գյուլենական համայնքի հարցը։

Երբ Պոմպեոն ստանձնեց իր պաշտոնը, մենք հաստատեցինք Մանբիչի ճանապարհային քարտեզը։ Համատեղ ռազմաուսումնական ծրագրեր սկսեցինք, թեև կան որոշակի հետաձգումներ։ Մեզ համար կարևոր է, որ այդ ճանապարհային քարտեզն ամբողջովին իրականացվի։  ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել այդ ահաբեկիչներին։ Քաղաքը հանձնել է  քրդերին այն դեպքում, երբ Մանբիչի բնակչության մեծ մասը կազմում են արաբները։ Կամ Մանբիչը դուք մաքրեք քրդերից, կամ դա կանենք մենք»։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանապարհային քարտեզի շուրջ։ Դրանով նախատեսվում է քրդերին դուրս մղել Մանբիչից և նրանցից ետ վերցնել այն զենքերը, որոնք տրամադրվել էին ԱՄՆ-ի կողմից: