Ալիևի հատուկ ներկայացուցիչը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտներից

Լուրեր

25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել երկրի պետական ERT հեռուստաալիքին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Ամիրբեկովն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին՝ նշելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին, և կողմերը շատ մոտ են դրա ստորագրմանը։

Ամիրբեկովը կրկին ադրբեջանական քարոզչական թեզերն է ներկայացրել՝ խոսելով պայմանագրի կնքման խոչընդոտներից։

Մասնավորապես, պատմելով «համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող գործոնների մասին»՝ նա մատնանշել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք «մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ, որպես հիմնական խոչընդոտներից մեկը, որը հակասում է խաղաղության համաձայնագրի բովանդակությանն ու ոգուն»։

Բացի այդ, նա հայտարարել է Մինսկի խումբը և ԵԱՀԿ մյուս ինստիտուտները վերացնելու անհրաժեշտության մասին:

Ամիրբեկովը վստահություն է հայտնել, որ «երկու հարցերն էլ պարտադիր վաղ թե ուշ դրական լուծում կստանան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի