Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետաքննության համար հատուկ տրիբունալ մասին համաձայնագիրը

Լուրեր

16.07.2026 | 20:30
Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում է նորոգումը
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Եվրոպայի խորհրդի հետ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները հետաքննելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է Current time-ը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 25-ին Ստրասբուրգում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի կողմից։

Փաստաթուղթը թույլ կտա լայն շրջանակի մասնակիցների աջակցել և կառավարել տրիբունալը, ինչպես Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, այնպես էլ դրա անդամ չհանդիսացող երկրների, ինչպես նաև ԵՄ-ի կողմից։ Հատուկ դատարանը կգործի Եվրոպայի խորհրդի շրջանակում և կունենա ագրեսոր պետության բարձրագույն ղեկավարությանը հետապնդելու մանդատ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար։

Զելենսկին ասել էր, որ այս համաձայնագիրը և տրիբունալը իրական հնարավորություն են տալիս մարդկանց պատասխանատվության ենթարկելու ագրեսիայի հանցագործության համար:

«Այլ հաստատությունները, նույնիսկ միջազգայինները, չունեն դրա համար անհրաժեշտ գործիքներ, և մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան տանում  է պատժի»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի համար կալանքի օրդեր է տվել՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի