ՌԴ-ում պնդում են, որ խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժինը երկրում մինչև 85% է

Լուրեր

17.02.2026 | 14:45
ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում
17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
17.02.2026 | 14:27
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները
17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի շուկայում խախտումներով հայկական կոնյակի բաժինը վերջին ստուգման արդյունքներով աճել է մինչև 85%՝ 2025 թվականի մայիսի 80%-ի համեմատ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կոնյակի, սպիրտի, խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտադրողների միության (Սոյուզկոնյակ) և Անտիկոնտրաֆակտ միջազգային ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ։

Հետազոտության համաձայն՝ ուսումնասիրված հայկական կոնյակի նմուշների 85%-ը, իբր, չի համապատասխանում կոնյակի և բրենդիի ԳՕՍՏ-ների, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրության պահանջներին։ Բացի այդ, 50%-ում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ. մասնագետները նշում են, որ նման արտադրանքը չի կարելի կոնյակ անվանել։ Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ հայկական կոնյակների խախտումների մասնաբաժինը 2024 թվականի օգոստոսին կազմել է 90%, 2025 թվականի մայիսին նվազել է մինչև 80%՝ սահմանային վերահսկողության ուժեղացման պատճառով։

«Մենք գրանցել ենք իրավիճակի աննշան բարելավում, բայց այն կրկին վատանում է։ Սա վկայում է այն մասին, որ անբարեխիղճ արտադրողներն արագորեն հարմարվում են ցանկացած վերահսկողության միջոցառման։ Հայտնաբերված խախտումների վերլուծությունը ցույց է տալիս միտումնավոր խմբային գործողություններ, որոնք ուղղված են հիմնականում արտադրության արժեքի նվազեցմանը՝ հումքի կեղծման միջոցով, ինչը հանգեցնում է պատրաստի արտադրանքի սպառողների ուղղակի խաբեության և նրանց առողջությանը և նույնիսկ կյանքին իրական սպառնալիքի»,- ասվում է Սոյուզկոնյակի հայտարարության մեջ։

Անտիկոնտրաֆակտի նախագահ Վլադիսլավ Ռեզնիկն էլ ասել է, թե ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ՝ խնդիրը լուծելու համար:

«ՀՀ իշխանությունները տեղյակ են խնդրի մասին և մեզ հայտնում են կոնկրետ լուծումների մասին, սակայն մենք որևէ արդյունք չենք տեսնում: Ավելին, մեր տեղեկատվության համաձայն՝ աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող ցածրորակ կոնյակի արտադրանքի ծավալը, այնպես էլ դրա բաժինը մատակարարումների ընդհանուր թվի մեջ»,- ասել է նա։

Հետազոտության արդյունքների հիման վրա Սոյուզկոնյակը դիմումներ է ուղարկել Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայությանը, Դաշնային մաքսային ծառայությանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին։ Անտիկոնտրաֆակտն էլ արդեն սկսել է համագործակցել վրաց-ռուսական գործարար ասոցիացիայի հետ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ասոցիացիան վրացական կողմին է փոխանցել Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ժամանած կեղծ և կեղծված ապրանքների ուսումնասիրության արձանագրությունների ավելի քան 2 հազար թերթ։ Այդ տվյալներն արդեն օգնում են վրացական իշխանություններին ավելի արդյունավետորեն նույնականացնել պոտենցիալ վտանգավոր բեռները։ Վրացական բիզնեսի նախաձեռնությամբ երկրում արդեն սկսվել են տարանցիկ բեռների ստուգումները։

Հաղորդվում է, որ կոնյակի արտադրանքի որակի մոնիթորինգի շրջանակում վերցվել և ուսումնասիրվել են տարբեր երկրների տարբեր արտադրողների կոնյակի արտադրանքի նմուշներ, այդ թվում՝ տարբեր ապրանքանիշերի 71 նմուշներ ութ խոշոր հայկական արտադրողից, այդ թվում՝ «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արաքս» կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Արարատ գինու գործարան» ՍՊԸ-ից, «Արկոն թրեյդ» ՍՊԸ-ից, «Շահնազարյանի գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ից, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ից, «Սամկոն» ՍՊԸ-ից, «Հայասի գրուպ» ՍՊԸ-ից:

Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի դաշնային մանրածախ առևտրի ցանցերից և հետազոտության համար փոխանցվել են գարեջրագործության, գազավորված ըմպելիքների և գինու արդյունաբերության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի