Ջերմոցներում ստուգումներ ենք սկսում, ռուսական կողմին վստահեցրել ենք` լինելու ենք թափանցիկ. Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Ջերմոցներում ստուգումներ ենք սկսում, ռուսական կողմին վստահեցրել ենք` լինելու ենք թափանցիկ և մեր տված ֆիտոսանիտարական սերտիֆիկատը լինելու է հավաստի», – ջերմատներում իրականացվող մոնիթորինգին ադրադառնալով՝ հայտնեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

«Երեկ մեծ պատասխանատվություն ենք վերցրել, որը պետք է լիներ տարիներ շարունակ։ Այսինքն, գնալով այդ վիդեոաուդիտը, որ ասում էին՝ մենք տեսնենք այդ ջերմոցները, ունենանք հետագծելիություն, դա շատ երկար գործընթաց էր։ Պայմանավորվել ենք իրենց հետ գնալ հետևյալ ճանապարհով։ Մեր մարզային կենտրոնների բոլոր բուսասանիտարները արագացված տեմպերով մեր տեղական ջերմոցներում աուդիտ կանեն, որտեղ հստակ խնդիրներ լինեն, նրանց ֆիտոսանիտարական սերտիֆիկատներ չեն տրվի, որը նորմալ է ամբողջ աշխարհում։ Որոնց մոտ հիվանդություններ չեն հայտնաբերվի, մենք ամենօրյա ռեժիմով իրենց նամակ ենք գրելու, որ հաստատեն, որից հետո ինչ-որ մի խմբաքանակ կուղարկենք»,- ընդգծեց Պետրոսյանը։

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով այսօր քննարկման բոլոր մասնակիցները համաձայնել են այս որոշմանը։ Պետրոսյանի խոսքով՝ նրանք արդեն իսկ տվել են իրենց ջերմոցների հասցեներն ու կոնտակտները։ Թեև քննարկվում է ռուս ներկայացուցիչների այցելության և տեղում ստուգումներ իրականացնելու հարցը, սակայն, ըստ Պետրոսյանի, հայկական կողմն առաջարկել է խնդրին ավելի արագ լուծում տալու համար հայ մասնագետներով աուդիտ սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան