«Անհայտ ծագման ֆիրմաների վրա մեր արտադրողները տարիներ շարունակ ապրանք են արտահանել». ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անհայտ ծագման ֆիրմաների վրա մեր հայկական արտադրողները տարիներ շարունակ ապրանք են արտահանել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքին։

«Իրենք բոլորը դա գիտեն, բոլորը դա ընդունեցին։ Մի օր ընդունող կողմն ասաց՝ ինչքան պետք է լինի՝ բավարար է։ Այսինքն, մենք արտահանում էինք X կազմակերպության վրա ապրանք, որն իրականում տեղյակ չի, որ ինքը որպես ընդունող կողմ ստանում է նմանատիպ ապրանք։ Ռուսական կողմի ֆիտոսանիտարական ծառայությունը գնում է տվյալ կազմակերպության մոտ, ասում է՝ խնդրում եմ ներկայացրեք ձեր փաստաթղթերը, այս մարդը հաղորդում է տալի, ասում է՝ ես բացարձակապես տեղյակ չեմ, նավթ մշակող ընկերություն եմ։ Այս պատմությունը միակը չէ, բազմաթիվ նման նամակներ ունենք»,- ներկայացրեց ՍԱՏՄ ղեկավարը։

Նրա խոսքով՝ 78 կազմակերպության արգելվել է ֆիտոսանիտարական սերտիֆիկատներ տալ, որոնք վերաբերել են նմանատիպ դեպքերին։

«Ծաղիկներ ներմուծող կողմը, տվյալ դեպքում Ռուսաստանը, հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան. սա նորմալ պահանջ է և նորմալ է ամբողջ աշխարհում»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան