Պատասխանները մեզ չեն գոհացրել. ջերմոցատերը` ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ծաղկի մշակությամբ և արտահանմամբ զբաղվող մի խումբ տնտեսվարողներ այսօր հանդիպում ունեցան Սննդի և անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ։ Հանդիպումից հետո ջերմոցատեր Արտակ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառույցը տնտեսվարողներին հուզող բոլոր հարցերը լսել է, պատասխաններ են տրվել, բայց ոչ բոլոր հարցերի պատասխաններն են իրենց գոհացնում։

«Ես հարցնում եմ, եթե մի մեքենայի մեջ մի քանի արտադրողի ծաղիկ է գնում, այդ ամբողջ խմբաքանակն է այրվելու, ասում են՝ այո»,- ասաց նա՝ հայտնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՍԱՏՄ-ից գնան, բոլորին ստուգեն։

Թովմասյանի գնահատմամբ՝ տեսչական մարմինը չի կարողանա բոլոր ջերմոցները կարճ ժամանակում ստուգել, իսկ մարդիկ այս պահին ծաղիկ են թափում։

«Հիմա ասում են, մենք ծաղիկը պիտի վերցնենք՝ տանենք ֆիտոսանիտարական ծառայություն՝ ստուգման։ Ես հարց եմ տալիս, ասում եմ, եթե իմ նույն ստուգված ծաղիկը Ռուսաստանը չի ուզում ընդունի, ենթադրենք, ասում է, որ ծաղիկի վրա կա թրիպս (հիվանդություն), մեր ֆիտոսանիտարն, իրենց ֆիտոսանիտարի հետ ո՞նց է կռվելու։ Հայաստանում ստուգում են, ասում են՝ նորմալ է, մտել են Ռուսաստան՝ նորմալ չի։ Պատասխան չստացանք այդ հարցին»,- ասաց ջերմոցատերը։

Անդրադառնալով երրորդ երկրներից ներմուծված ծաղկի արտահանման հարցին՝ Թովմասյանը նշեց՝ ռուսական կողմը կասկածում է, որ Հայաստանն այնքան ջերմոց ունի, որքան արտահանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան