Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Թե որ գործի շրջանակներում է, որ հոդվածի հատկանիշներով, Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում։

Նախկին համայնքապետի և նրա ընտանիքի շուրջ աղմկահարույց պատմությունների պակաս չկա։ Դեռևս 2023-ի դեկտեմբերին «Հետք»-ը բացահայտել էր, որ Գասպարյանի սկեսուրը Էջմիածնում ապօրինի շինարարություն էր սկսել։ Մասնավորապես, Գասպարյանի ամուսնու ընտանիքը Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել առանց շինթույլտվության, բացի այդ, համայնքապետի ընտանիքին 1.2 հեկտար հող անցել էր կասկածելի հանգամանքներում. Արաքս համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Շահեն Շահինյանը հողը գնել էր Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդից, ապա օտարել Վաղարշապատի քաղաքապետի սկեսրոջը պատկանող «Նարե պլյուս» ընկերությանը։ Այս բացահայտումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվեց։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունը փորձել են կոծկել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում.

«Մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը»,- նշվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Factor TV-ի տեղեկություններով՝ այս դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի կեսգիշերն անց Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում։ Այդ օրը կրակոցներ էին հնչել Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող ԱԳԼՃԿ-ում, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 36-ամյա Արթուր Պարոնյանը, որը «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել էր։

«Հետք»-ի տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ կասկածվում է «Ճապ» մականունով հայտնի 33-ամյա տղամարդը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքից մի քանի ամիս առաջ Պարոնյանը վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու ՔՊ-ականա անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր էր թողել:

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի առթիվ իրավապահները խուզարկել են նաև Դիանա Գասպարյանին և ամուսնուն պատկանող առանձնատունը։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, պատճառաբանելով, որ ցանկանում է ժամանակը նվիրել ընտանեկան հանգստին։

 

Ռոզա Վարդանյան