Պատրաստվել Եվրոպայում հնարավոր խոշոր հակամարտությանը․ Ֆրանսիան վերանայել է իր ազգային ռազմավարությունը

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կայքում հրապարակվել է «2025 թ․ ազգային ռազմավարության վերանայումը» (RNS 2025) փաստաթուղթը, ուր մանրամասն նկարագրվում են Ֆրանսիայի առջև ծառացած սպառնալիքները և երկիրը պաշտպանելու ռազմավարությունը: Այն, մասնավորապես, նախատեսում է բյուջեի ավելացում՝ երկրի վերազինումն արագացնելու և «դիմակայուն ազգի ձևավորմանը» նախապատրաստվելու համար:

Ի՞նչ է Ազգային ռազմավարական վերանայումը

2025 թվականի ազգային ռազմավարական վերանայումը (RNS 2025) փաստաթուղթ է, որը ներկայացնում է Ֆրանսիայի պաշտպանության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը:

Այն մասնավորապես․
-ներկայացնում է Ֆրանսիայի պաշտպանական և անվտանգության միջավայրը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով,
-բացահայտում է ռազմավարական մարտահրավերները, որոնց Ֆրանսիան հնարավոր է բախվի առաջիկա տարիներին:

Ինչո՞ւ է վերանայումը թարմացվում հենց 2025-ին

Ուկրաինայի պատերազմը, Մերձավոր Արևելքի հակամարտությունները, ԱՄՆ-ի նահանջը միջազգային դաշտից…
Աճող սպառնալիքին դեմ հանդիման՝  նախագահ Էմանուել Մակրոնը ս․թ․ հունվարի 20-ին Զինված ուժերին ուղղված իր ուղերձում նշեց, որ անհրաժեշտ է վերասահմանել երկրի համապարփակ պաշտպանությունը և վերազինման ռազմավարությունը․

«Մեր պաշտպանությունը հասե՞լ է իր առավելագույն կարողություններին։ Արդյո՞ք այն պատրաստ է աշխարհի առջև ծառացած ռիսկերին։ […] Որպեսզի լինենք մեր ճակատագրի տերը՝ ընդունենք եվրոպական գերակայությունը»։

Այնուհետև Մակրոնը հանձնարարեց Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությանը, վարչապետի գրասենյակին, վերանայել Ազգային ռազմավարությունը, որը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականին։

Որո՞նք են սպառնալիքները 2025 թվականին

Ազգային ռազմավարության վերանայումը մանրամասն նկարագրում է Ֆրանսիայի և Եվրոպայի առջև ծառացած սպառնալիքներն ու ռիսկերը։ Այն մասնավորապես ընդգծում է Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև ամրապնդվող կապերը, որոնք նպաստում են համաշխարհային հակամարտությունների տարածմանը։

Միջազգային մակարդակով սպառնալիքների թվում են՝

-Ռուսաստանի կողմից թշնամական սպառնալիքների, կիբերհարձակումների, դիվերսիաների և տեղեկատվական մանիպուլյացիաների աճը,
-ԱՄՆ-ի աջակցության նվազումը նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո,
– Իրանի անվտանգության սպառնալիքը Մերձավոր Արևելքում,
-Չինաստանի ակտիվությունը Միացյալ Նահանգների հետ մրցակցության մեջ՝ մինչև 2049 թվականը աշխարհի առաջատար տերություն դառնալու համար,
-Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամային գոտիների հնարավոր աճը, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի մշակման ֆոնին,
– Մրցակցային ազդեցությունների ուժեղացումն Աֆրիկայում։

Ազգային մակարդակով՝

-ջիհադիստական սպառնալիքի վերադարձը,
-կազմակերպված հանցագործության աճը,
– կիբերհանցավորության ընդլայնումը,
-բռնություններով ուղեկցվող բողոքի ցույցերի և ագրեսիվ հիբրիդային հարձակումների աճը։

Այս ամենին գումարվում են էներգետիկ, տնտեսական և հումքային ռեսուրսների հետ կապված մարտահրավերները ՝ կենսաբազմազանության փլուզման համատեքստում։

Հիմնական սցենար՝ Ֆրանսիան և եվրոպացիները պարտավոր են առավելագույն կերպով հզորացնել իրենց պաշտպանական կարողությունները և զսպել Ռուսաստանին՝  եվրոպական մայրցամաքում նոր ագրեսիայից։

 

Ի՞նչ է ներառում թարմացված Ազգային ռազմավարական վերանայումը

2030 թվականի նպատակն է Ֆրանսիային նյութապես և բարոյապես զինել՝

-իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին դիմակայելու համար «Եվրոպայի սրտում հնարավոր խոշոր հակամարտությանը»,
-կառավարել ազգային տարածքում տեղի ունեցող ապակայունացնող գործողությունների հետևանքները։

Այն նախատեսում է բյուջեի ավելացում՝ Ֆրանսիայի վերազինումը արագացնելու և ազգի դիմադրողականությունը ամրապնդելու համար։

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է մոբիլիզացնել ամբողջ ազգին, հատկապես՝ երիտասարդությանը։

Դիմացկունությունը երկրի կարողությունն է՝ դիմակայելու ագրեսիայի կամ խոշոր աղետի հետևանքներին, ապա արագ վերականգնելու իր գործունակությունը։

Ռազմավարության չորս գերակայությունները

1․ Պաշտպանել Ֆրանսիայի մայրցամաքային և ծովային տարածքները, բնակչությանը և Ֆրանսիայի քաղաքացիներին։

2․Պաշտպանել Եվրոպան և նպաստել Եվրոպական Միության հարևանության կայունությանը։

3․Երաշխավորել Ֆրանսիայի և նրա՝ Եվրոպայից դուրս գտնվող դաշնակիցների անվտանգությունն ու շահերը՝ Գվինեայի ծոցից մինչև Հնդկական օվկիանոս՝ անցնելով Աֆրիկայի եղջյուրով։

4․ Նպաստել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությանը։

Այս առաջնահերթությունները բաժանված են տասնմեկ ռազմավարական նպատակների

1․ Միջուկային զսպում․ ունենալ հավաստի, անկախ և ինքնիշխան միջուկային զսպման ուժ։
2․ Դիմակայունություն․ երաշխավորել Ֆրանսիայի դիմադրողականությունը, մասնավորապես՝ խոշոր ճգնաժամի դեպքում նրա քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը դարձնելով համախմբվածության լիարժեք դերակատարներ։
3․ Պատերազմի պատրաստ տնտեսություն․ ապահովել, որ տնտեսությունը, արդյունաբերական և պետական կարողությունները բավարարեն Զինված ուժերի և ներքին անվտանգության ուժերի կարիքները։

4․ Վերահսկել պետական պարտքը․ Ֆրանսիայի ֆինանսական ինքնիշխանությունն ամրապնդելու համար։
5․ Կիբերդիմակայունություն․ կանխել և պաշտպանել Ֆրանսիան կիբերհարձակումներից։
6․ Տրանսատլանտյան կապ․ ստանձնել հուսալի դաշնակցի դերը Ատլանտյան դաշինքի ամրապնդված և վերահավասարակշռված եվրոպական հենասյան շրջանակներում։
7․ Եվրոպական պաշտպանական կարողություններ․ ամրապնդել եվրոպական կարողությունները տեխնոլոգիական, հզորությունների և գործառնական ոլորտներում, ինչպես նաև եվրոպական դիմադրողականության առումով, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում։
8․ Միջազգային համագործակցություն․ զարգացնել տարածաշրջանային գործընկերությունը՝ բազմակողմանիությունը խթանելու համար։
9․ Ինքնավարություն․ ուժեղացնել պետության հետախուզական և գործող կարողությունները՝ անկախ գնահատման և որոշումների կայացման ինքնիշխանությունն ապահովելու համար։
10․ Հիբրիդայնություն․ հզորացնել հիբրիդային ոլորտներում (կիբերտարածություն, տեղեկատվական ոլորտ, իրավունք և տնտեսագիտություն, ռազմական գործողություններ) գործելու ունակությունը՝ հակառակորդներին զսպելու համար։
11․ Ռազմական կարողություններ․ արագացնել 2017 թվականին սկսված վերազինման ջանքերը՝ Զինված ուժերին հնարավորություն տալու համար հաղթանակ տանել ամբողջ ազգի ներգրավմամբ բարձր ինտենսիվության դիմակայության մեջ և պատերազմից առաջ հաղթել պատերազմում։

Նորարարություն։ Օգտագործել ակադեմիական, գիտական և տեխնոլոգիական գերազանցությունը՝ Ֆրանսիայի ինքնիշխանութունը ապահովելու համար։

Տասնմեկերորդ և վերջին ռազմավարական նպատակը՝ թարմացված ռազմավարական վերանայման հիմնական նորամուծությունն է։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի