Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական նիստում ցուցադրվել է տեսանյութ, իբր, «ադրբեջանցիներին խոշտանգելու» մասին

Լուրեր

29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին դարձյալ, այսպես կոչված, «տուժողներ» են ցուցմունք տվել։ Տեղական լրտավամիջոցների փոխանցմամբ՝ «տուժող» Մահերրամ Նաջաֆովը նշել է, թե, իբր, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» ժամանակ «հայկական զինված ուժերը մի քանի ուղղություններից հարձակվել են քաղաքի վրա, ինքն ու մյուս բնակիչները պատանդ են վերցվել»։

«Ինձանից բացի՝ մեր ընտանիքի ևս 5 անդամ պատանդ են վերցվել՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրներս։ Եղբայրներիցս մեկը պատանդ է պահվել 43 օր»,- ասել է նա։

Նա ասել է, թե, իբր, «իրեն ու 30-40 այլ ադրբեջանցիների ծեծել են և տարել Մարտունի քաղաք, այնուհետև իրեն 21 օր պահել են Ստեփանակերտում՝ առանց սննդի և ջրի, մարտի 18-ին հանձնել են ադրբեջանական կողմին»։

«Տուժող» Նահիդ Համիդովն էլ ասել է, որ մասնակցել է 2020 թվականի 44-օրյա  պատերազմին և նոյեմբերի 10-ին գերի է ընկել հայկական զինված ուժերի կողմից՝ Նուրլան անունով զինծառայողի հետ միասին։ Նա գերության մեջ անցկացրել է 34 օր, որի ընթացքում, իբր, ենթարկվել է խոշտանգումների։

«Մեզ թույլատրվում էր օրական միայն մեկ անգամ գնալ զուգարան, իսկ հետո նրանք մեզ ծեծում էին։ Գերության ողջ ընթացքում ես լողացել եմ միայն երկու կամ երեք անգամ, և նույնիսկ այդ ժամանակ նրանք ջրի մեջ էլեկտրական հոսանք էին թողնում»,- հայտարարել է նա։

Դատավարության ժամանակ ցուցադրվել են նաև, իբր, «հայերի կողմից նկարահանված կադրեր, որոնք արձանագրել են Նահիդ Համիդովի և Նուրլան Ալիզադեի նկատմամբ կիրառված խոշտանգումները գերի վերցնելու պահին»։

Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի