Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար. Պապոյան
Տնտեսություն
14.07.2025 | 19:43
«Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։ Եվս 117 բեռնատար այս պահին գտնվում են դեպի ՌԴ ճանապարհին», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ նախարարը տեղեկացրել էր, որ հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար։