ՌԴ-ում ադրբեջանցի բլոգերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա հարազատները ձերբակալվել են

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանում ադրբեջանական ծագում ունեցող բլոգեր Սուբոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Subo-ն (իսկական անունը՝ Սուբխան Մամեդով) կասկածվում է հատկապես խոշոր չափի՝ 50 միլիոն ռուբլու չափով հարկերից խուսափելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, հայտնել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը։

«Ներկայում բլոգերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա հարազատների նկատմամբ ընտրվել են խափանման միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԶԼՄ-ների՝ Սուբոյի հարազատները, որոնք օգնել են բլոգերին իրականացնել հարկերից խուսափելու սխեման, ձերբակալվել են: Նրա եղբայր Սամիր Մամեդովի նկատմամբ, որը բլոգ է վարում Samo կեղծանվամբ, տնային կալանք է նշանակվել, իսկ նրա հոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նշվում է, որ 2020-ից 2022 թվականներին Սուբհանը և նրա հարազատները խուսափել են հարկերից։ Առանց անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցվելու՝ նրանք միլիոններ են վաստակել բլոգի միջոցով։ Բացի այդ, խուսափել են պետական բյուջե 50 միլիոն ռուբլու վճարումից, գումարած 20 միլիոն պարտքը՝ տուգանքների համար։ Բացի այդ, նրանք «եկամտի» 10 միլիոնով գնել են Lamborghini։

Նախօրեին էլ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի ոստիկանապետ Նամիգ Մուսաևին, որը Ռուսաստանի քաղաքացի է, ծագումով ադրբեջանցի։ Նա կասկածվում է անօրինական միգրացիայի կազմակերպմանը մասնակցելու մեջ։ Հետաքննության տվյալներով՝ նա կարող էր ստեղծել մի ուղի, որի միջոցով միգրանտները որոշակի վճարի դիմաց մուտք էին գործում երկիր։

Մուսաևը երկու ամսով կալանավորվել է։ Ընդհանուր առմամբ, անօրինական սխեմային մասնակցել են օդանավակայանի ոստիկանության բաժնի 12 աշխատակից։ Նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է եղել «աշխատանքի որոշակի ոլորտի» համար՝ կաշառք հավաքելուց մինչև ղեկավարի անօրինական հրահանգների կատարումը։ Նշվում է, որ Մուսաևը «սերտ կապեր» է ունեցել տարածաշրջանում ադրբեջանական սփյուռքի հետ և, հնարավոր է, «օգտագործել է դա իր օգտին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հաղորդվել էր ՌԴ-ում ադրբեջանցի գործարարների ձերբակալման մասին։ Գործարարներ Վյուսալ Օրուջովը, Իբադաթ Իսմայիլովը, Ասիֆ Ալլահվերդիևը և Արաստուն Թալիբովը մեղադրվում են ձերբակալված իրավապահ մարմինների աշխատակիցներին կաշառելու մեջ: Նրանք կալանավորվել են մինչև սեպտեմբերի 9-ը։

Այս ձերբակալությունները տեղի են  ունենում Մոսկվայի ու Բաքվի միջև լարված  հարաբերությունների ֆոնին։ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի