Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել․ նախատեսված է եռակողմ հանդիպում
Քաղաքականություն
14.07.2025 | 09:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
«Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ»,- ասված է հաղորդագրությունում։