Ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը
Հասարակություն
11.07.2025 | 22:37
Երևանում հուլիսի 13-20-ն անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ն, ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։