Ֆրանսիան Ռուսաստանի «գլխավոր թշնամին» է Եվրոպայում․ ֆրանսիական բանակի ղեկավար

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ֆրանսիական բանակի ղեկավար-գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բյուրկարը Փարիզում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի «գլխավոր թշնամին է Եվրոպայում», այն համատեքստում, ինչը Ելիսեյան պալատը բնութագրել է որպես «միջազգային սպառնալիքների վատթարացում», գրում է France 24-ը։

Ելիսեյան պալատը հինգշաբթի հայտարարել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը «կարևոր հայտարարություններ» կանի, երբ երկու օրից նախատեսված ելույթ ունենա զինված ուժերի անդամների առջև։

Բյուրկարն ասել է, որ Մոսկվան Փարիզին տեսնում է որպես իր հիմնական հակառակորդի՝ հիմնականում Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր Ուկրաինային Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության շնորհիվ։

«(Վլադիմիր) Պուտինն էր սա ասել»,- հավելել է գեներալը։

Նա նշել է, որ չնայած Ֆրանսիան ներկայում ՌԴ-ի կողմից իր տարածքի վրա ուղղակի հարձակման սպառնալիքի տակ չէ, Պուտինն ունի «շատ այլ տարբերակներ» հիբրիդային պատերազմ վարելու համար, այդ թվում՝ ապատեղեկատվություն, կիբերհարձակումներ և լրտեսություն։ Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ Ռուսաստանը, որը «հզոր վտանգ» է ներկայացնում, ներկայում իրականացնում է այս բոլոր գործողությունները՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ստորջրյա ենթակառուցվածքների դիվերսիան, Ֆրանսիայում ապատեղեկատվական արշավները և լրտեսությունը։

Գեներալն ասել է, որ Ֆրանսիան այժմ պետք է պաշտպանվի Ռուսաստանից բազմաթիվ ճակատներում։ Ըստ նրա՝ տիեզերքում ռուսական արբանյակային մանևրները նախատեսված են «մեր արբանյակային հետագծերը խոչընդոտելու, մոտենալու և խցանելու, մոտենալու և լրտեսելու համար»։

Գեներալը նշել է, որ ծովում ռուսական միջուկային հարձակողական սուզանավերը պարբերաբար մտնում են Հյուսիսատլանտյան և Միջերկրական ծով՝ «ակնհայտորեն ձգտելով վերահսկել այն տարածքները, որոնք կարևոր են ոչ միայն մեզ, այլև բրիտանացիների համար»։ Օդում էլ հաճախակի «շփումներ և փոխազդեցություններ» են տեղի ունենում ռուսական ինքնաթիռների հետ Սև ծովի, Սիրիայի, Միջերկրական ծովի և «երբեմն» Հյուսիսատլանտյանի վրայով։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ կիրակի Մակրոնը կդիմի զինված ուժերին՝ Բաստիլի օրվա նախօրեին ավանդական ուղերձով։ Նա իր ելույթում «եզրահանգումներ կներկայացնի պաշտպանական ջանքերի վերաբերյալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի