ԵՄ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազային տրամադրվող օգնությունը մեծացնելու վերաբերյալ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

ԵՄ-ն համաձայնության է եկել Իսրայելի հետ՝ Գազա մարդասիրական օգնության հասանելիությունը մեծացնելու համար, որը պետք է հանգեցնի սնունդ տեղափոխող ավելի շատ բեռնատարների մուտքի և լրացուցիչ անցակետերի բացման: Այս մասին հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետը, գրում է France 24-ը։

«Այսօր մենք համաձայնության եկանք Իսրայելի հետ՝ ընդլայնելու մարդասիրական օգնության հասանելիությունը Գազա։ Այս գործարքը նշանակում է ավելի շատ անցակետերի բացում, օգնության և սննդի բեռնատարների մուտք Գազա, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վերանորոգում և օգնության աշխատողների պաշտպանություն: Մենք հույս ունենք, որ Իսրայելը կիրականացնի համաձայնեցված բոլոր միջոցառումները»,- X-ում գրել է Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը։

Գազայի երկու միլիոն բնակիչները բախվել են ծանր մարդասիրական պայմանների, քանի որ Իսրայելը խիստ սահմանափակել է օգնությունը ՀԱՄԱՍ-ի հետ ավերիչ պատերազմի ընթացքում։

Հայտարարության մեջ Կալլասը նշել է, որ Իսրայելի կողմից համաձայնեցված միջոցառումներն «իրականացվում են կամ կիրականացվեն առաջիկա օրերին՝ ընդհանուր փոխըմբռնմամբ, որ լայնածավալ օգնությունը պետք է ուղղակիորեն տրամադրվի բնակչությանը»։ Նա ասել է, որ քայլերը ներառում են «Գազա մտնող սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների օրական բեռնատարների զգալի աճ», մի քանի անցակետերի բացում հյուսիսային և հարավային շրջաններում, ինչպես նաև Հորդանանից և Եգիպտոսից ճանապարհների վերաբացում։

«ԵՄ-ն պատրաստ է համակարգել աշխատանքները բոլոր համապատասխան մարդասիրական շահագրգիռ կողմերի, ՄԱԿ-ի գործակալությունների և տեղում գործող ՀԿ-ների հետ՝ այդ անհետաձգելի քայլերի արագ իրականացումն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ առնվազն 52 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, սպանվել է իսրայելական ուժերի կողմից Պաղեստինի տարածքում, որը 21 ամսից ավելի տևող պատերազմից հետո բախվել է իսրայելական ուժերի հարվածներին։ Տեղական հիվանդանոցներն ու մարդասիրական օգնության աշխատակիցները հայտնել են, որ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 պաղեստինցի, այդ թվում՝ 10 մարդ, որոնք բժշկական կլինիկայի դիմաց բուժման են սպասում։

Քաղաքացիական պաշտպանության պաշտոնյա Մոհամմադ ալ-Մուղաիրը AFP-ին հայտնել է, որ Դեյր էլ-Բալահում հարվածից հետո զոհվածների թվում 8 երեխա և 2 կին կա՝ հավելելով, որ իսրայելական ինքնաթիռները թիրախավորել են «բժշկական կետի առջև հավաքված քաղաքացիներին»։

Սպանությունները տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը շարունակում են բանակցել ԱՄՆ-ի կողմից աջակցվող հրադադարի համաձայնագրի մանրամասների շուրջ՝ պատերազմը դադարեցնելու համար։

ԵՄ-ն քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ այն խախտում է երկու կողմերի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը՝ Գազայում իր գործողությունների պատճառով։ Գազայում պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել էին Իսրայելի սահմանային համայնքների վրա, որի հետևանքով զոհվել էր  1219 մարդ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք էին։

ՀԱՄԱՍ-ի  կողմից վերահսկվող տարածքի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 57,680 պաղեստինցի, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ ՄԱԿ-ն այս թվերը համարում է հավաստի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի