Մի երիտասարդի են ձերբակալել ահաբեկչության հոդվածով. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ժամից ավելի է՝ փորձում եմ մուտք գործել Քննչական կոմիտե տեսակցելու համար անձին, որի շահերը պետք է ներկայացնեմ, անհիմն պատճառաբանություններով չեն թույլատրում ներս մտնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Մի երիտասարդի են ձերբակալել, որքանով հասկանում եմ՝ ահաբեկչության հոդվածով։ Հերթական շոուն է լինելու, մեկ-երկու օր հանրությանը սրանով կկերակրեն, թե ինչ է կատարվել, մեկ-երկու օրով կշեղեն այն ամոթալի իրադարձություններից, որ հիմա կատարվում է դրսում։ Նաև անձանց կձերբակալեն, հնարավոր է՝ փորձեն տանել կալանքի։ Այսինքն՝ նույն մարտավարությունն ինչ արվում է վերջին ամիսներին և վերջին հինգ տարիներին»,-ասաց Հարությունյանը։

Factor TV-ի լրագրողի հարցադրմանը, թե արդյոք այս ձերբակալությունները կապված են հայտնի ահաբեկչության գործի հետ, փաստաբանն արձագանքեց․ «Սա նոր գործ է, մի զավեշտալի դեպք, որ ստրայկբոլով զբաղվող երիտասարդի մոտից գտել են սպորտային խաղի պարագաներ, հիմնավորում են, իբր, թե դրանք պայթուցիկ նյութեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան