Ֆրանսիայից ՀՀ միջուկային թափոններ ուղարկելու կեղծ լուրերի հետևում ռուսական Storm-1516 խումբն է․ The Insider

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Ռուսական Storm-1516 քարոզչական խումբը, որը զբաղվում է համացանցում կեղծ տեղեկություններ տարածելով, սկսել է օգտագործել իրական լրագրողների ինքնությունները՝ իրենց կեղծ կայքերում նյութեր հրապարակելով իրենց անունից, գրում է The  Insider-ը։

Gnida Project-ի ապատեղեկատվության վերլուծաբանները հայտնում են, որ վերջերս հայտնաբերել են առնվազն չորս նման դեպք։ Այդ հրապարակումներից մեկն ուղղված է եղել Մոլդովային, երկուսը՝ Ֆրանսիային ու Հայաստանին, իսկ վերջինը՝ Գերմանիային։

Մասնավորապես, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի դեմ արշավի շրջանակում կեղծ The EU Insider կայքում (insider.eu.com) հրապարակվել է Ռադու Դումիտրեսկուի ստորագրությամբ հոդված։ Նա իրական լրագրող է, որն աշխատում է ռումինական անգլալեզու Romania Insider-ում (romania-insider.com): Մայիսի 22-ին հրապարակված հոդվածում պնդում կա, որ Քիշնևի քաղաքապետը Մայա Սանդուին մեղադրել է USAID-ի կողմից հատկացված միջոցները յուրացնելու մեջ։

Այնուհետև «Storm-1516»-ն օգտագործել է ֆրանսիական «Public» պարբերականի (public.fr) հինգ լրագրողների անուններ, այդ թվում՝ Ռոմեն Ֆիասկետիի: Նրա անվան տակ հոդված է հրապարակվել հունիսի 25-ին կեղծ «Courrier France 24» (courrierfrance24.fr) կայքում: Դրանում պնդվում է, որ ֆրանսիական պետական ​​Orano ընկերությունը միջուկային թափոններ է ուղարկում Հայաստան և նվիրատվություններ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված հիմնադրամին։

Հուլիսի 1-ին կեղծ «Enquete du Jour» կայքում (enquetedujour.fr) հրապարակված հոդվածում էլ հաղորդվել է վիրաբույժի մահվան մասին, որը, իբր, «կապված է Բրիժիթ Մակրոնի տրանսգենդեր ինքնության մասին լուրերի հետ»։

Վերջապես, հուլիսի 4-ին «կանադական» Toronto Journal կայքում (torontojournal.ca) հրապարակվել է հոդված, որում պնդում կա, թե Գերմանիայի կանցլեր «Ֆրիդրիխ Մերցը Կանադայում որսորդության ժամանակ անօրինական կերպով սպիտակ արջերի է սպանել»։ Տեքստի հեղինակը նշված չէ, սակայն Toronto Journal-ի հեղինակների ցանկում ներառված են չորս լրագրողներ, որոնք իրականում աշխատում են Toronto Star-ում։

Gnida Project-ը նաև հաղորդում է Նորվեգիայի դեմ Storm-1516-ի առաջին հայտնաբերված արշավի մասին: Հուլիսի 8-ին նորաստեղծ ndc.eu.com կայքը, որը, իբր, պատկանում է «բնապահպանական ՀԿ-ի», հրապարակել է հոդված, որում պնդվում է, որ Նորվեգիան գտնվում է բնապահպանական ճգնաժամի մեջ՝ Նիտելվա գետի խիստ աղտոտման պատճառով։

Լրատվամիջոցն ընդգծում է՝ ապատեղեկատվության վերլուծաբանները Նորվեգիայի վրա հարձակումները կապում են այն բանի հետ, որ այն ընտրվել է Internet Governance Forum-ի անցկացման համար, որը տեղի է ունեցել հունիսին։ Ռուսաստանը միջոցառումը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել դեռևս 2020 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի