«Միլիոններով ծաղիկ ենք թափել»․ դեպի ՌԴ ծաղիկ արտահանողները խնդրի առաջ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 10:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
31.07.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 09:30
Մ-17 ԱԱ. Բաքվում պայքարը սկսում են ազատ ոճի հայ ըմբիշները
31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
Բոլորը

Արմեն Սարգսյանը ջերմոցային տնտեսություն ունի։ Նա և Կառավարության դիմաց հավաքված մյուս ծաղկագործները մի հարցի պատասխան են ակնկալում՝ ինչո՞ւ չեն կարողանում դեպի ՌԴ ծաղիկ արտահանել։ Ծաղկագործները նշում են՝ Կառավարության տրամադրած սուբսիդավորման վարկերից են օգտվել, հիմա հասել է արտադրանքը վաճառելու փուլը, բայց խնդրի առաջ են կանգնել։

Խոյ համայնքի բնակիչ Գրիգոր Նազարյանը 15 տարի ծաղկի մշակությամբ է զբաղվում։ Ասում է՝ 50 միլիոնից ավելի վարկ ունի, աշխատող էլ արդեն չի կարողանում պահել։

Տնտեսվարողները նոյեմբերին էլ էին արտահանման խնդիր ունեցել, բայց հարցն արագ կարգավորվել էր։ Հիմա չեն կարողանում անգամ պատճառը հասկանալ։ Ծաղկագործներից մեկը ցույց է տալիս իր ջերմոցի ծաղիկների տեսանյութը և նշում, որ չնայած արդեն հավաքելու ժամանակն է, բայց դեռ չի շտապում։ Եթե հիմա հավաքի, ստիպված թափելու է։

Կոտայքի մարզի ջերմոցատներից մեկի մենեջերն էլ ջերմոց է հետ տանում այսօրվա վաճառքի ծաղիկները։ Նշում է՝ 15 վարդը 1000 դրամով անգամ վաճառել չեն կարողանում։ Դիմել են վարչապետի աշխատակազմ, նկարագրել իրենց խնդիրները, սակայն Կառավարության պատասխանը մի քանի օրից մինչև ամիս կարող է տևել, իսկ իրենք այդքան սպասել չեն կարող, ամեն օր կորուստներ են ունենում։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Factor TV-ին փոխանցեց, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ ծաղիկների արտադրավայրերում առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացվում, դրանց արդյունքում որոշվում է կոնկրետ տնտեսվարողի արտադրանքի՝ Ռուսաստան արտահանելու հարցը։

Մեկ ամիս առաջ «Ռոսսելխոզնադզոր»-ն նամակով դիմել էր Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանից ներմուծվող ծաղիկները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։ Ռուսական կողմի հետ ծաղկի արտահանման խնդիրները դեռևս չկարգավորված՝ նույն օրերին վրացական կողմն էլ արգելեց 10 հազար ծաղկի խմբաքանակի մուտքը Վրաստան՝ հայտնաբերված վնասատուների պատճառով։

Կառավարության շենքի դիմաց հավաքված տնտեսվարողները հավաստիացնում են՝ իրենց ծաղիկները խնդիր չունեն։ Ասում են՝ արտադրանքը շատ է, տեղական շուկան չի կարողանում այն սպառել։ Նշում են՝ եթե պետությունը չի ցանկանում աշխատել ռուսական շուկայի հետ, թող աջակցի տնտեսվարողներին երկրորդային շուկա մտնելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան