PKK-ի զինաթափումը տեղի կունենա առաջիկա օրերին․ միջոցառումը փակ կլինի մամուլի համար

Լուրեր

21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված հակամարտությունից դուրս գալու խորհրդանշական մեկնարկը նշող արարողությունը ուղիղ եթերով չի հեռարձակվի, այն փակ կլինի մամուլի համար։ Այս մասին հայտնում են DW-ի ու BBC-ի թուրքական ծառայությունները, որոնց վկայակոչում է Turkish Minute-ը։

Միջոցառումը, որը նախատեսվում է անցկացնել հուլիսի 10-12-ը Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Սուլեյմանիե քաղաքում, սկզբնապես նախատեսված էր որպես հանրային ժեստ, որին պետք է մասնակցեին լրագրողներ, քաղաքացիական հասարակության խմբեր և քաղաքական ներկայացուցիչներ։

Fırat լրատվական գործակալությունը հրապարակել է Քուրդիստանի համայնքների միության (ՔՀՄ) հայտարարությունը, որը PKK-ի հետ կապված հովանոցային խումբ է և վերահսկում է Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում և Իրանում գործող շարժումները, որտեղ վերջին րոպեի անվտանգության հետ կապված մտահոգություններն է նշել որպես մամուլի մուտքը արգելելու և ուղիղ հեռարձակումը չեղարկելու որոշման պատճառ։ Փոխարենը, արարողության վայրի մոտ կտեղադրվի էկրան՝ միջոցառման ավարտից հետո արարողության կադրերը հեռարձակելու համար։

Լրագրողներին և հրավիրված հյուրերին թույլատրվելու է հավաքվել երկրորդական գոտում և նրանց կտրվեն տեսանյութեր ու դիտորդների մեկնաբանությունները լսելու հնարավորություն։

Թուրքիայի քրդամետ «Ժողովրդական հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM) հաստատել է փոփոխությունն առանձին հայտարարությամբ՝ նշելով, որ արարողությունը տեղափոխվել է այլ գոտի՝ հնարավոր սադրանքների դեմ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Կուսակցությունը նշել է, որ լրագրողների համար նախկինում տրված հավատարմագրումն ուժի մեջ է մնում ցուցադրության տարածքի համար, որտեղ մամուլի աշխատակիցները կկարողանան լուսաբանել արարողությունը դեպքի վայրից։

Այս զարգացումները տեղի են ունենում անցյալ տարվանից ի վեր սկսված նոր քաղաքական գործընթացի ֆոնին, որը հանգեցրեց Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի փետրվարի 27-ի կոչին՝ զինված խմբավորումը լուծարելու և զինված հակամարտությունից հրաժարվելու վերաբերյալ։

Թուրքիայի կառավարությունը նախաձեռնությունն անվանում է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա», մինչդեռ DEM  ​​կուսակցությունն այն անվանում է «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթաց»։

PKK-ին մայիսին հայտարարել էր, որ ավարտում է տասնամյակներ տևած զինված արշավը՝ նշելով, որ նախնական քայլերը կձեռնարկի խորհրդանշական արարողության միջոցով։

AP-ի հետ զրույցում PKK-ի խոսնակ Զագրոս Հիվան ասել է, որ անդամների մի խումբ կիջնի լեռներից և կոչնչացնի նրանց զենքերը քաղաքացիական հասարակության դիտորդների ներկայությամբ։ Հիվան ասել է, որ այս քայլը նպատակ ունի ազդարարել զինված գործունեության պաշտոնական դադարեցման մասին, սակայն հավելել է, որ հետագա քայլերը կախված կլինեն Անկարայի արձագանքից։

Անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կոչ է արել դադարեցնել Օջալանի «մեկուսացումը» Իմրալը կղզում և պահանջել է իրավական ու սահմանադրական բարեփոխումներ՝ նախկին մարտիկների ժողովրդավարական քաղաքականության մեջ վերաինտեգրումը թույլ տալու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խաղաղության հասնելու ջանքերը կարագանան, երբ PKK-ն սկսի իրականացնել զինված հակամարտությունից հրաժարվելու իր որոշումը։

DEM կուսակցության պատվիրակությունը երկուշաբթի  այցելել էր Էրդողանին Անկարայի նախագահական պալատում՝ Օջալանին բանտում այցելելուց մեկ օր անց։ Հանդիպմանը մասնակցել էին կուսակցության Վանի պատգամավոր Փերվին Բուլդանը, կուսակցության Շանլըուրֆայի պատգամավոր Միթհաթ Սանջարը, Թուրքիայի հետախուզական կազմակերպության նախագահ Իբրահիմ Քալընը և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Էֆքան Ալան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի