ԱԺ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և հանրապետականների հանդիպումը, լրագրողներին թույլ չտրվեց մասնակցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.10.2018 | 15:49Այս պահին ԱԺ -ում ընթանում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և «Հանրապետական» խմբակցության պատգամավորների միջև հանդիպումը, որին, սակայն, լրագրողներին թույլ չտրվեց ներկա գտնվել։ Հանդիպման մասնակիցների՝ դահլիճ մտնելուց վայրկյաններ անց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե լրագրողները պետք է դուրս գան և հանդիպումն ընթանա դռնփակ։
Ի դեպ, հանդիպմանը բացի Արարատ Միրզոյանից կառավարությունից մասնակցում է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
ՀՀԿ խմբակցության անդամներից բացի ներկա են նաև Վիգեն Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը։