Ի՞նչ կկորցնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից տեղափոխվի Մոսկվա․ կարծիքներ

Լուրեր

18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝  հավելելով, որ այդ որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը` նշեց, որ այդ վեհաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելը որևէ բեկումնային փոփոխություն չի կարող առաջացնել, իսկ այդ որոշումն էլ օբյեկտիվորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ հոկտեմբերի վերջին, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, խորհրդարանը կլինի լուծարված։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը շահագրգռաված է լինելու այդ վեհաժողովում Հայաստանի դեմ ինչ-որ խնդիրներ քննարկել։ Կարծում եմ՝ Մոսկվայում կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը և պնդում եմ, որ Հայաստանը պետք է վճռական հանդես գա ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների՝ Բելառուսիայի և Ղազախստանի վարած քաղաքականության դեմ։ Ուզում եմ նաև նշել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալով ՀԱՊԿ անդամ պետություններից Ղազախստանում որոշակի հայանպաստ գործընթացներ են  տեղի ունենում և կարծում եմ՝ հեղափոխությունն իր ազդեցությունն  ունենում է նաև արտաքին քաղաքականության վրա»,-ասաց Արման Նավասարդյանը։

Անդրադառնալով Կալաշնիկովի այն արտահայտությանն, ըստ որի, Հայաստանի խորհրդարանը կլուծարվի և անկայուն վիճակ կարող է ստեղծվել հոկտեմբերի վերջին, Արման Նավասարդյանը նկատեց․

«Կալաշնիկովի մակարդակի ասված հայտարարությունը չի կարելի ընդունել որպես ՌՌ պետական մակարդակով արված հայտարարություն, մենք արդեն սովորել ենք նման հայտարարութունների։ Այստեղ ամենակարևոր փաստն այն է, որ հեղափոխությունն անշրջելի գործընթաց է»:

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելն անկարևոր բան է համարում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, քանի որ խորհրդարանական վեհաժողովն, ըստ նրա, ունի  0 ճանաչում։

«Նրանք նիստը կտեղափոխեն, թե ոչ, որևէ բան չի նշանակում, քանի որ կազմակերպությունը պետք լինի ճանաչված,  իսկ ՀԱՊԿ ԽՎ-ն ընդհանրապես ճանաչված չէ, 0 ճանաչում ունի, այնպես որ, եթե նման հայտարարություն աներ լուրջ  կառույց, կարող էինք այն դնել և քննարկել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետը նաև նշեց`քանի որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի վերջին արդեն լուծարված է լինելու, ուստի Հայաստանի մասնակցությունն այդ վեհաժողովին անիմաստ է լինելու։

«Խորհրդարանն արձակված է լինելու, հիմա ի՞նչ լիազորություններ են ունենալու մեր պատգամավորները, որ գնան և մեր անունից այդ համաժողովին մասնակցեն։ Հետևաբար, թող չգնան և չմասնակցեն, որևէ էական բան դրանից բաց չենք թողնելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ, ըստ Լեոնիդ Կալաշնիկովի տարածած հայտարարության՝ «ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ անկայուն վիճակը կարող է ստեղծվել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական», – մեկնաբանել է Կալաշնիկովը՝ կարծիք հայտնելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ն «կարելի է հանգիստ անցկացնել Մոսկվայում»: – «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ կընկնի, մենք կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ»:

Հավելենք նաև, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2018 թվականի նիստը Երևանում  հոկտեմբերի 29-30-ին անցկացնելու որոշումն ընդունվեց 2018 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում անցկացված հերթական նիստի ընթացքում։

Աղավնի Սուքիասյան