Տավուշի մարզպետը Ազատամուտի համայնքապետից մերժում է ստացել, բանակցություններն ավարտվել են անարդյունք

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Այսօր վաղ առավոտից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը փակած Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչներին հանդիպել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։

Factor.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետը նշեց, որ թեև առավոտից Ազատամուտ համայնքի բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել, փորձել նրանց հասկացնել, որ միջպետական ճանապարհ փակելով հարց լուծել հնարավոր չէ, սակայն ապարդյուն, համայնքի բնակիչներն անդրդվելի են և շարունակում են պահանջել Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը։

«Մեկ օրվա մեջ Ազատամուտի 1200 հոգանոց համայնքում հավաքվել է 900 ստորագրություն՝ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով, Մարտիրոսյանն էլ պնդում է, որ կատարվողն իր դեմ կազմակերպված արշավ  է և չի պատրաստվում հեռանալ։ Այսօր Ժորա Մարտիրոսյանին առաջարկեցի հրաժարվել պաշտոնից և կազմակերպել նոր ընտրություններ իր մասնակցությամբ, սակայն կրկին մնաց անդրդվելի և մերժեց հաշտության եզրեր գտնելու այդ տարբերակը»,- ասաց Տավուշի մարզպետը։

Վերջինս նաև նշեց, որ ազատամուտցիները խնդրել են կազմակերպել իրենց հանդիպումը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ, ինչն էլ այժմ փորձում է իրականացնել։

Աղավնի Սուքիասյան