Շիրակի մարզի դատախազությունում հարուցված կոռուպցիոն քրգործերով վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնաս

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Շիրակի մարզի դատախազությունում անփոփվել են 2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների միջոցով և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պատճառված վնասի վերականգնման գործընթացների արդյունքները:

Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն բնապահպանության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները ներկայացնող հաստատություններում: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով Շիրակի մարզի դատախազության կողմից պատասխանատու պատկան մարմիններին տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերը նշված բոլոր ոլորտներտներում էլ արձանագրվել է նախորդ տարիների համեմատ պատճառված վնասի վերականգնման շոշափելի բարձր ցուցանիշ: Մասնավորապես՝ այս տարվա առաջին ինը ամիսներին պետությանը պատճառված վնասը կազմել է  32.824.052 դրամ, որից 24.567.810 դրամ վերականգնվել է:

2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների շրջանակներում և մարզում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել են 53 նյութեր, որից 45-ով հարուցվել են քրեական գործեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը պատճառված 1.768.890 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:

Հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում դատախազների անմիջական հետևողականության և աշխատանքի արդյունքում վերականգնվել է պետության պատճառված 64.764.928 դրամ գումար, ինչը գրեթե 2 անգամ ավելի է նախորդ տարվա ամբողջ ժամանակահատվածի համեմատությամբ: Մնացած վնասը վերականգնելու ուղղությամբ Շիրակի մարզի դատախազների անմիջական հսկողությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Մասնավորապես վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է միջոցառումներ ձեռնարկել որպես մեղադրյալ ներգրավված սուբյեկտների հնարավոր գույք ունենալու հանգամանքը պարզելու և դրանց վրա կալանք դնելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցերով մարզի դատախազության դատախազների կողմից դատարան է ներկայացվել 3 հայցադիմում՝ 1.133.010 ՀՀ դրամ գումար պետական բյուջե վերականգնելու պահանջով, որոնք գտնվում են քննության փուլում: