Շփոթվել եմ. դատավոր Մասիս Մելքոնյանը հայտնեց՝ ինչու մեղադրյալին չի պարզաբանել լռելու իրավունքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր Բարձրագույն դատական խորհրդում պարզաբանեց, թե ինչու իր վարույթում քննվող գործով մեղադրյալին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի, ինչպես նաև` սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին:

Դատավորն ասաց, որ հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները՝ ներկայում դատավորների վարույթներում քննվող գործերի մի մասը քննվում է նախկին, իսկ մի մասը՝ գործող քրեական դատավարության օրենսգրքով, և ինքը շփոթվել է՝ առաջնորդվելով նախկին քրեական օրենսգրքով: Հարկ է նշել սակայն, որ ինչպես ներկա, այնպես էլ նախկին քրեական օրենսգրքերով մեղադրյալն ունի լռելու իրավունք:

Դատավորը նշեց, որ այն պահից, երբ ինքը հասկացել է, որ խախտում է թույլ տվել, շտկել է սխալը, մեղադրյալին պարզաբանել է իրավունքների մասին: Դատավորը խորհրդին հայտնեց նաև, որ ինքը անթույլատրելի է ճանաչել մեղադրյալի հարցաքննությունը, ապա դատախազի միջնորդության հիման վրա նորից է հարցաքննել մեղադրյալին: Մելքոնյանն ասաց նաև, որ քննվող գործի նկատմամբ իր վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը կարող է իր նկատմամբ ճնշում դիտարկվել:

Մանրամասները տեսանյութում։

Արաքս Մամուլյան