Օհանյանը միայն 60 մլն դրամի սաունա է կառուցել․ ՔՊ պատգամավորները 20 տարով հիփոթեքներ են վերցրել․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Եթե մեր ՊՆ նախարարը 2013-2016 թթ․ ընթացքում զբաղված էր Սևանի ափին հողեր զավթելով, վրեն «ասաբնյակներ» գցելով, պարզ է, որ բանակի վիճակն էլ էդ պետք է լիներ»,- ԱԺ արտահերթ նիստում ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին վերագրվող մեղադրանքին։ Իշխանական պատգամավորը ցույց տվեց նաև Սեյրան Օհանյանին վերագրվող Դրախտիկում գտնվող առանձնատան լուսանկարը։

«Եթե մենք խոսում ենք մայկաների ու վարտիքների մասին, ապա ձեր քաղաքական ղեկավարությունը զինվորների մայկաները, նասկիներն ու վարտիքները կերել ա, որ սենց տներ ա գցել»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով՝ իր առանձնատանը Սեյրան Օհանյանը միայն 60 մլն դրամի սաունա է կառուցել, իսկ իրենց խմբակցությունից պատգամավորները 20 տարով հիփոթեք են վերցնում տուն գնելու համար։

«Հերիք չի, մի հատ էլ կառուցելուց հետո, Ռազմական ոստիկանության ծառայողներին՝ այն մարդկանց, ովքեր պետք է հետևեն, որ բանակում հանցագործություն չլինի, ասել է՝ պահակություն կանեք։ Ասում եք ՝ քաղաքական հետապնդում։ Ի՞նչն է սրա քաղաքական հետապնդում, ո՞նց կարա ստեղ ինչ-որ քաղաքական բան լինի»,- հայտարարեց նա։

Ալեքսանյանը նշեց, որ հիմա Արծվիկ Մինասյանը փորձում է պաշտպանվել։

«Ես անկեղծորեն ասեմ՝ պարոն Մինասյանի արածը ծանր հանցագործություն չեմ համարում, բայց վստահ եմ, որ ձեր գործողությունների արդյունքում ՀՀ-ն վնաս է կրել, հեչ որ չէ՝ հողը դղյակով վարձով է տրվել ամիսը 50 000 դրամով, որն արդեն վնաս է»,-ասաց նա և նշեց, որ Մինասյանը կարող է պաշտպանվել, դատարանում՝ ոչ ԱԺ-ում։ Մի եկեք այս ամբոնի մոտ, քաղաքական ամբիոնը դարձրեք իրավական պաշտպանության մաս»,- եզրափակեց Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նույն գործով Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան