Ռուսաստանն ընդլայնում է Ուկրաինայում  քիմիական զենքի կիրառումը․ Գերմանիայի հետախուզություն

Լուրեր

10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
Բոլորը

Արևմտյան հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Ռուսաստանն ակտիվացնում է քիմիական զենքի կիրառումը Ուկրաինայում:

«Ռուսական զորքերի կողմից արցունքաբեր գազի և քլորոպիկրինի կիրառումը դարձել է ստանդարտ պրակտիկա և լայնորեն տարածված է»,- ասվում է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) և երկու հոլանդական հետախուզական գործակալությունների՝ ռազմական հետախուզության MIVD ծառայության ու Հետախուզության և անվտանգության AIVD ծառայության համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քլորոպիկրինը, որը հայտնի է նաև որպես տրիքլորոնիտրոմետան, քիմիական մարտական ​թունավոր նյութ է։ Առաջին համաշխարհային պատերազմում այն ​​օգտագործվել է «Grünkreuz-1» («Կանաչ խաչ-1») անվամբ, քանի որ այս նյութը պարունակող պարկուճները նշված էին կանաչ խաչով։

Երեք հետախուզական գործակալությունների զեկույցում նշվում է, որ բարձր կոնցենտրացիայի քլորոպիկրինը կարող է մահացու լինել փակ տարածքներում, և դրա օգտագործումը Քիմիական զենքի մասին կոնվենցիայի լուրջ խախտում է, որն անվերապահորեն արգելում է այս թոքային թույնի օգտագործումը։ Արցունքաբեր գազի օգտագործումը նույնպես խախտում է այս կոնվենցիան։

Ըստ  հետախուզական գործակալությունների դիտարկումների՝ Ռուսաստանի ղեկավարությունը և նրա միջուկային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ուժերն ակտիվորեն աջակցում և նպաստում են այս արգելված նյութի օգտագործմանը: Բացի այդ, Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարում իր քիմիական զենքի ծրագրում՝ ընդլայնելով հետազոտությունները և հավաքագրելով նոր գիտնականների։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանն ավելի քան 9000 անգամ քիմիական նյութեր է օգտագործել ուկրաինական զորքերի դեմ, և առնվազն երեք մահվան դեպք ուղղակիորեն կապված է քիմիական զենքի հետ։

Անուղղակի կերպով Ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործումը շատ ավելի մեծ զոհերի պատճառ է դառնում, քանի որ այն ստիպում է ուկրաինացի զինվորներին դուրս գալ թաքստոցից, որից հետո նրանք ենթարկվում են սովորական կրակի և սպանվում։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է, որ մայիսի վերջին Կիևում 35 ռազմական կցորդի մասնակցությամբ տեղեկատվական հանդիպման ժամանակ նշվել է, որ ռուսական բանակը դեռևս չի օգտագործել մահացու քիմիական մարտական թունավոր ​​նյութեր, բայց, միևնույն ժամանակ, ընդգծվել է, որ չնայած Ռուսաստանի կողմից օգտագործվող նյութերը պաշտոնապես չեն համարվում քիմիական զենք, պատերազմում դրանց օգտագործումը խախտում է Ժնևի կոնվենցիաները։

Հունիսին Ուկրաինան Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տեղեկացրել էր, որ 2023 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի հունիսը Ռուսաստանի զինված ուժերի կողմից վտանգավոր քիմիական նյութեր պարունակող զինամթերքի որպես պատերազմի միջոց օգտագործման մոտ 9700 դեպք է փաստագրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի