ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Լուրեր

10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևը Մոսկվային է հանձնել ռուս ռազմագերիների ևս մեկ խմբի՝ փոխարենը Կիևին փոխանցել մի խումբ ուկրաինացի ռազմագերիների։

Նախարարության տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել «հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական  պայմանավորվածությունների համաձայն»։ Գերատեսչությունը չի հայտնել, թե քանի մարդ է մասնակցել փոխանակմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։

«Մեր մարդիկ տանն են։ Նրանց մեծ մասը ռուսական գերության մեջ էր 2022 թվականից ի վեր», – տելեգրամում  գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ այդպիսով հաստատելով Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում գերիների փոխանակման նոր փուլը։ Սա հունիսի 9-ին սկսված լայնածավալ փոխանակման ութերորդ փուլն է։

Զելենսկիի խոսքով՝ ուրբաթ օրը Ուկրաինա են վերադառնում Դոնեցկի մարզը և Մարիուպոլի, Լուգանսկի, Խարկովի և Խերսոնի մարզերը պաշտպանած զինվորականները՝ Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայողները, «ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք»։

Հունիսի սկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնել էին փոխանակել 18-ից 25 տարեկան ծանր վիրավոր զինվորների և գերիների, ինչպես նաև հանձնել պատերազմում զոհված զինվորների մարմինները: Գերիների փոխանակումը սկսվել է հունիսի 9-ին: Յուրաքանչյուր փուլում ազատ արձակված գերիների թիվը չի հրապարակվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի