Անիի Մայր տաճարի «վերականգնման» աշխատանքներ են ընթանում. այն բացվելու է որպես մզկիթ

Լուրեր

12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
Բոլորը

Հայոց պատմական Անի մայրաքաղաքի Մայր տաճարը փուլ առ փուլ վերականգնվում է։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ Անիի հնագիտական ​​վայրը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016 թվականին գրանցվել է որպես Համաշխարհային մշակութային ժառանգություն։

Թուրքիական լրատվամիջոցը գրում է, թե «մոտավորապես 100 հեկտար տարածքի վրա հիմնված Անին պարունակում է թուրք-իսլամական շրջանի կարևոր կառույցներ, ինչպիսիք են Էբուլ Մենուչեհր մզկիթը (Անիի Մեծ մզկիթ), որն Անատոլիայում կառուցված առաջին թուրքական մզկիթն է, սելջուկյան գերեզմանատուն և սելջուկյան դամբարաններ, ինչպես նաև քրիստոնեական շրջանի կրոնական կառույցներ, ինչպիսիք են Անիի մայր տաճարը (Ֆեթհիյե մզկիթ), Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենց եկեղեցին և Աբուղամրենց եկեղեցին» ։

Ի դեպ, չի նշվում, որ քաղաքը հայկական, է, եկեղեցիները՝ նույնպես։ Անիի Մայր տաճարը լրատվամիջոցն անվանում է Ֆեթհիյե մզկիթ։ Նշվում է, որ այն կառուցել է Սմբատ 2-րդը 987 թվականին, շինարարությունն ավարտվել է 1010 թվականին Գագիկի 1-ի կնոջ՝ Կատրամիդեի կողմից։ Սակայն չի նշվում, որ նրանք եղել են հայ թագավորներ։

Ասվում է, որ ճարտարապետը Տրդատն է, որը վերանորոգել է Ստամբուլի Սուրբ Սոֆիա Մեծ մզկիթի գմբեթը։ Տրդատ ճարտարապետի ազգությունը նույնպես չի հիշատակվում։

Հայկական եկեղեցին 1064 թվականին մեծ սելջուկ սուլթան Ալփ Արսլանի կողմից վերածվել է մզկիթի, հայտնի է որպես Ֆեթհիյե մզկիթ, քանի որ Ալփ Արսլանն իր առաջին ուրբաթօրյա աղոթքը կատարել է այստեղ։

Վերականգնումը, որն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից՝ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի հետ համատեղ, իրականացվում է երեք փուլով: Ըստ լրատվամիջոցի՝ ավարտից հետո եկեղեցին որպես մզկիթ կրկին կբացվի այցելուների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի