107 դրվագով  քրգործ․ հանցավոր խմբի անդամների նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

19.02.2026 | 13:32
35-ամյա Ֆոնտանան նվաճել է 14-րդ օլիմպիական մեդալը․ ձմեռային Խաղերում ավելի շատ մեդալ ունի միայն մեկ մարզիկ
19.02.2026 | 13:26
Ինչի՞ց եմ պաշտպանվում. եթե սա արդարադատություն է, պետք է կանոններով լինի.Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:18
Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է
19.02.2026 | 13:15
ՄԻՊ-ը խուսափեց ասել` Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ունի՞, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 13:04
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանին հարվածներ հասցնել արդեն փետրվարի 21-ին. ԶԼՄ-ներ
19.02.2026 | 12:56
Ինձ մի բան է անհանգստացնում, գումարներն ո՞վ է գնահատում. Գրիգորյանը` համայնքների ֆինանսավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:45
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ»․ հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից․ՀՎԿԱԿ
19.02.2026 | 12:38
«65+ քաղաքացիների համար էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը կլինեն անվճար». Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:34
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը հավաք կանցկացնի ԵԱ-ի որակավորման փուլից առաջ
19.02.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պսկովի նավթաբազայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 12:16
Անի Սամսոնյանը որպես տուժող հարցաքննվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 
19.02.2026 | 12:09
Հարավային Կորեայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
19.02.2026 | 12:03
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
19.02.2026 | 12:00
Պարեկ է վրաերթի ենթարկվել // Շոյգուն խոսել է հայկական երկաթուղին ՌԴ-ից վերցնելու «հետևանքների» մասին․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 11:53
Ոչ մի ճանապարհ չի կարող փոխարինել Վրաստանի եզակի ռազմավարական դերին. Թբիլիսին՝ ՀՀ-Ադրբեջան ճանապարհային նախագծերի մասին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է բազմադրվագ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների և կեղծ փողերի իրացման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

 Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավոր փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում ընդգրկված Վ.Ղ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ:

«Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել, նրանց խնդրել են որոշ ապրանքներ գնել և իրենց հետ փոխադրել պատվիրված վայր, սակայն գումարը չեն փոխանցել: Այնուհետև, խնդրել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են վերջիններիս պատկանող մորթված անասունները:

Մեկ այլ դեպքում, հանցավոր խմբի անդամները ծանոթանալով քաղաքացիների կողմից «List.am» կայքում բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններին, զանգահարել են նրանց, պայմանավորվել և գումարի փոխարեն վերջիններիս տրամադրել հուշանվեր թղթադրամներ համարվող և վճարային միջոց չհանդիսացող թղթադրամներ՝ արդյունքում խաբեությամբ հափշտակելով բջջային հեռախոսները:

Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափը կազմել է 20.000-ից մինչև 1 մլն 200 հզր ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (5 դրվագ), իսկ Ն.Պ.-ի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (100 դրվագ), 457-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) (1 դրվագ) և 267-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը) (1 դրվագ):

Վ.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, իսկ Ն.Պ.-ի նկատմամբ՝ կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։