Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

Լուրեր

21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
Բոլորը

Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում տեղեկություններ են շրջանառվում, որ ռուսալեզու դպրոցները փակվելու են։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծնողները հայտնում են, որ ծանուցումներ են ստացել WhatsApp մեսենջերի խմբերում։

Oxu.Az-ի տեղեկատվության համաձայն՝ ռուսալեզու դպրոցները փուլ առ փուլ են փակվելու։ Նշվում է, որ այս որոշումը նպատակ ունի ամրապնդել ադրբեջաներենի դիրքերը որպես կրթության հիմնական լեզու և ինտեգրել բոլոր քաղաքացիներին միասնական կրթական միջավայրում։

Հաղորդվում է, որ բարեփոխումները կիրականացվեն փուլ առ փուլ։ Առաջիկա երեք տարիների ընթացքում ռուսալեզու դպրոցները կանցնեն ադրբեջաներենով ուսուցման, իսկ ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ։

Հիշեցնենք, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում նոր լարվածությունն առաջացել է ՌԴ ուժայինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալության ու մահվան դեպքերի պատճառով։

Ադրբեջանում այսօր հրապարակվել է ռուսական իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ փորձաքննությունը հաստատել է, որ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների, նրանց մարմինների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստի առթիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի