Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը:

Ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության՝ հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ:

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ:

«Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողությունների շրջանակի ներքո հետագա համագործակցության հեռանկարները, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում կողմերի միջև շարունակական համագործակցության հնարավորությունները, Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի և ՀՀ համապատասխան կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ անդրադարձ է կատարվել անվտանգային ոլորտի բարեփոխումներին, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: