«Երևանը կողմնորոշում է վերցնում դեպի Արևմուտք, հաճախ՝ ի վնաս սեփական շահերի»․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
Բոլորը

Հայաստանը կողմնորոշումը է վերցնում դեպի Արևմուտք՝ հաճախ իր ազգային շահերին ի վնաս, օրինակ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությունից հեռանալը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։

«Մենք զգում ենք արևմտականների ապակառուցողական ազդեցությունը Հայաստանում։ Ցավոք, հարավկովկասյան այս հանրապետությունն այդքան էլ չի դիմադրում այս փոփոխություններին և շարունակում է կողմնորոշումը դեպի Արևմուտք, հաճախ՝ ի վնաս իր ազգային շահերի։ Կոնկրետ օրինակ է Երևանի՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հեռանալը»,- ասել է նա «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ։

Դիվանագետը նշել է, որ այս կազմակերպության ներուժը տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցում մեծ է։ Բացի այդ, ըստ Մասյուկի՝ Մոսկվան շահագրգռված է պահպանել բարեկամական հարաբերությունները Երևանի հետ։

«Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու հարցում՝ այս երկրում օրինականությունը և հանգստությունը պահպանելու համար»,- ասել է նա՝ հավելելով, թե Ռուսաստանը կարծում է, որ «հանրապետությունում քաղաքական անկայունության շրջանը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները պետական ​​հեղաշրջման փորձը կանխելու մասին, Հայաստանի ներքին գործն են»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի