Թուրքիայի իշխանություններն Իզմիրում 120 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների

Լուրեր

23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Թուրքական Իզմիրի գլխավոր դատախազության կողմից կոռուպցիայի և անօրինականությունների հետաքննության շրջանակում այսօր առավոտյան գործողություն է իրականացվել Իզմիրի քաղաքապետարանում։

Կոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալվել է, ընդհանուր առմամբ, 120 մարդ, այդ թվում՝ Իզմիրի նախկին քաղաքապետ Թունչ Սոյերը և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին X-ում գրել է Թուրքիայի երրորդ խոշորագույն քաղաքը տարիներ շարունակ ղեկավարող CHP-ի փոխնախագահ Մուրատ Բաքանը։

Ձերբակալությունները տեղի են ունենում ընդդիմության կողմից ղեկավարվող Ստամբուլում նմանատիպ գործողությունից երեք ամիս անց, որի ժամանակ ձերբակալվել էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամաօղլուն և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ։

«Օրը սկսեցինք լուսաբացին՝ ևս մեկ գործողությամբ: Իզմիրի նախկին  քաղաքապետ Թունչ Սոյերը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մեր նահանգապետ Շենոլ Ասլանօղլուն ձերբակալվել են վաղ առավոտյան: Մենք բախվում ենք Ստամբուլում տեղի ունեցածի նման մի գործընթացի: Ձերբակալված անձանց դեմ մեղադրանքները ներառում են հարցեր, որոնք հանրությանը հայտնի են վաղուց, նախկինում բացահայտվել, հետաքննվել կամ քննարկվել են քաղաքական հիմքերով: Այս ձերբակալությունները քաղաքական են»,- նշել է հայտարարել է նա։

Բաքանը հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ազդարարել է այդ գործընթացը իր խոսքերով՝ «Ոչ միայն Ստամբուլը, այլև մյուս նահանգներն աղետի մեջ են»։

«Այսօրվա պատկերը վկայում է մի համակարգի մասին, որը գործում է հրահանգներով, այլ ոչ թե անկախ դատական ​​համակարգով։ Մենք կշարունակենք մեր պայքարը օրենքի գերակայության և դատական ​​համակարգի անաչառության համար»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի