Մասկը սպառնում է նոր կուսակցություն ստեղծել, Թրամփը՝ նրան զրկել սուբսիդիաներից․ «Առանց դրա ստիպված կլինի փակել իր խանութը և վերադառնալ Հարավային Աֆրիկա»

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը սպառնացել է կուսակցություն ստեղծել, եթե Կոնգրեսն ընդունի հարկերի արտոնությունների օրինագիծը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանում է «Մեծ գեղեցիկ օրինագիծ»։

«Եթե ​​այս խելագար ծախսերի օրինագիծն ընդունվի, հաջորդ օրը կձևավորվի Ամերիկա կուսակցությունը (America Party)։ Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք դեմոկրատ-հանրապետական ​​միակուսակցականությանը, որպեսզի ժողովուրդն իրականում ձայն ունենա»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։

Այլ գրառումներում էլ նա նշել է, որ հարկային արտոնությունների մասին օրինագծին աջակցող կոնգրեսականները կպարտվեն 2026 թվականի նախնական ընտրություններում, «նույնիսկ եթե դա վերջին բանն է, որ ես անում եմ այս Երկրի վրա»։

«Ակնհայտ է, որ այս օրինագծի խելահեղ ծախսերի հետ մեկտեղ, որը պարտքի շեմը բարձրացնում է ռեկորդային ՀԻՆԳ ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ, մենք ապրում ենք միակուսակցական երկրում՝ ԽՈԶԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ (the PORKY PIG PARTY)։ Ժամանակն է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որն իրականում հոգ կտանի ժողովրդի մասին»,-հայտարարել է Մասկը։

Այս քննադատություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Իլոն Մասկի սուբսիդիաները։ Թրամփը Truth Social-ում գրել է, որ դեմ է էլեկտրական մեքենաներին, և Մասկը գիտեր դա, երբ ընտրություններից առաջ աջակցել է նրան։

«Իլոն Մասկը գիտեր, դեռևս նախքան ինձ նախագահի պաշտոնում այդքան վճռականորեն աջակցելը, որ ես կտրականապես դեմ եմ էլեկտրական մեքենաների մանդատին։ Դա ծիծաղելի է և միշտ էլ եղել է իմ քարոզարշավի կարևոր մասը։ Էլեկտրական մեքենաները լավ են, բայց ոչ բոլորին պետք է ստիպել ունենալ դրանք։ Իլոնը, հավանաբար, պատմության մեջ ավելի շատ սուբսիդիաներ է ստացել, քան որևէ անձ, և առանց  սուբսիդիաների Իլոնը, հավանաբար, ստիպված կլիներ փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա։ Այլևս ոչ մի հրթիռների արձակում, արբանյակներ կամ էլեկտրական մեքենաների արտադրություն, և մեր երկիրը կփրկի մի ամբողջ կարողություն։ Գուցե մենք պետք է խնդրենք DOGE-ին (Կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որը մինչև վերջերս ղեկավարում էր Մասկը,) ուշադիր նայել դրան։ Մեծ գումարներ կխնայվեն»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը հունիսի սկզբին արդեն հրապարակային վիճաբանել էին այս «մեծ, գեղեցիկ օրենքի» շուրջ, Մասկը օրինագիծն անվանել էր «զզվելի այլասերվածություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի