«Մենք սատարելու ենք Նիկոլին». երկու ԲՀԿ-ական լքել են Գագիկ Ծառուկյանին և անցել  իշխանության կողմը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը լքում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը և ցանկանում են անցնել իշխանական ճամբար: Այս մասին  Factor.am-ը տեղեկացավ իր  ԲՀԿ-ական աղբյուրից, որը նաև փոխանցեց, որ  Լյովա Խաչատրյանը պատրաստվում է նոր կուսկացություն  հիմնել, իսկ նրան այդ հարցում օգնում է պատգամավոր Վահան Կարապետյանը: Factor.am-ի հետ զրույցում Լյովա Խաչատրյանը չհերքեց իր և Կարապետյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու տեղեկությունները, ինչպես նաև հաստատեց, որ ցանկանում է նոր կուսակցություն հիմնել:

-Պարոն Խաչատրյան, Դուք նոր կուսակցություն եք հիմնու՞մ:

-Դեռ վերջնական չեմ որոշել, ուզում եմ: Բացարձակ տարբերություն չկա՝ կմասնակցե՞մ ընտրություններին, թե՝ ոչ: Ինչ կատարվում է, ինձ լռիվ ձեռք է տալիս: Ամեն ինչ նորմալ է, բայց դեռ վերջնական որոշում չունեմ, միգուցե հիմնեմ նոր կուսակցություն: Ընդհանրապես Հայաստանում կուսակցություններ գոյություն չունեն, լրիվ թայֆեք են՝ լավ մարդկանց, վատ մարդկանց, թալանչիների, խելոքների, հիմարների:

-Դուք արդեն ԲՀԿ-ից դո՞ւրս եք եկել:

-Այո, ես դուրս եմ եկել: Չկամ էլ այնտեղ, ինձ չեն հետաքրքրում: Ես Եգիպտոսում էի, որ հայտարարություններն արեցի՝ մոտ 10 օր առաջ: Մինչ այդ էլ  խորհրդի որևէ նիստի մի քանի ամիս է՝ չեմ մասնակցել: Չեմ գնացել-եկել:

-Պատճառը ո՞րն էր:

-Պատճառն այն է, որ ցանկություն չկար այդ քաղաքական ուժի հետ ճանապարհ անցնելու: Ես չեմ ուզում խոսել մի թիմի մասին, որի անդամն եմ եղել նախկինում: Ես միշտ էլ ասել եմ, որ ես ապարանցի եմ և հետո նոր միայն կուսակցական: Հայաստանում կուսակցություն չկա, պարզապես թիմ էր, մտել էի մեջը:

–Իսկ ինչպե՞ս եք կոչելու Ձեր նոր կուսակցությունը։ Տեղեկություն կա, որ անվանելու եք «Ապարանցիների կուսակցություն»:

-Ես դեռ չեմ որոշել: Բացարձակ կարևոր էլ չի, թե  ինչ է լինելու անունը:

–Այս կուսակցությունով արտահերթ ընտրություններին եք մասնակցելո՞ւ:

-Ընտրություններին կմասնակցեմ թիմով, կուսակցությունով կամ որպես ընտրող, բայց որևէ ձևով կմասնակցեմ:

-Պարոն Խաչատրյան, ԲՀԿ պատգամավորներից Վահան Կարապետյանը (Չերիի Վահան) և՞ս միացել է Ձեզ: Տեղեկություններ կան, որ միասին եք հիմնում այդ կուսակցությունը:

-Մենք ընկերներ ենք և բոլոր ճանապարհները միասին ենք անցնում:

-Մոտ մեկ ամիս առաջ ասվում էր, որ նա «կորել» է: ԲՀԿ-ական պատգամավորներն էլ նշում էին, որ տեղը չգիտեն: Գտնվե՞ց պարոն Կարապետյանը:

-Սուտ է, որ գրում էին, թե չկա, նա սրճարանում նստած հարցազրույց էր տալիս: Հայտարարում էին, որ նա անհետ կորած է, բայց հրավիրված էինք հարսանիք, որտեղ պետք է լինեին նաև այն մարդիկ, ովքեր ասում էին՝ չկա: Նրանք չեկան հարսանիք, որ Վահանին հարսանիքի տեղը չտեսնեն, որ հետո նորից ասեն չկա:

-Վահան Կարապետյանի հետ կապվել չի հաջողվում: Նա էլ է արդեն լքե՞լ ԲՀԿ-ն:

-Այո, հայտարարել է, որ ճանապարհ չունի անցնելու նրանց հետ:

-Իսկ հնարավո՞ր է, որ դուք՝ երկուսով, նոր կուսակցությունով կամ անհատապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարեք:

-Մենք չգիտենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կսատարենք, թե ոչ, բայց մենք սատարելու ենք Նիկոլին: Նիկոլը կօգնի, փոքր ու միջին բիզնեսը կծաղկի, կշատանա, տեսակարար կշիռը կբարձրանա: Եթե Նիկոլը չցանկանա, որ մենք առանձին կուսակցությունով մասնակցենք, մենք չենք մասնակցի: Մեզ դա պետք չի, ինձ ձեռք է տալիս այն իրավիճակը,  ինչ այսօր գոյություն ունի:

-Պատրաստվում եք Նիկոլ Փաշինյանի հե՞տ քննարկել, Ձեր նորաստեղծ կուսակցությունով մասնակցե՞ք, թե՝ ոչ:

-Պարտադիր: Ես ասել եմ, որ մինչև արտահերթ ընտրություններն անվերապահորեն պաշտպանելու եմ ժողովրդական շարժումը:

Ա. Սահակյան