«Պուտինը ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան». Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում հայտնել է համատեղ պաշտպանական ձեռնարկությունների ստեղծման մասին

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է «գրավել ամբողջ Ուկրաինան, միևնույն ժամանակ, վախ սերմանել Եվրոպայում», հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վադեֆուլը նաև ասել է, որ Գերմանիան նախատեսում է 2 միլիարդ եվրո հատկացնել հակաօդային պաշտպանության և զինամթերքի համար։

«Մենք ցանկանում ենք ստեղծել նոր համատեղ ձեռնարկություններ, որպեսզի Ուկրաինան կարողանա ավելի արագ և ավելի մեծ ծավալով արտադրել այն, ինչ անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար»,- հավելել է նա։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը և գերմանական պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները Կիև այցի շրջանակում հանդիպելու են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան էլ նշել է, որ Վադեֆուլի հետ բանակցությունների ընթացքում քննարկման կենտրոնում են եղել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու և Եվրոպայի համար ռուսական սպառնալիքը նվազեցնելու հնարավորությունները։

«Մենք քննարկեցինք, թե ինչպես հասնել խաղաղության ուժի միջոցով, որը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ Ուկրաինայի ամրապնդում և Ռուսաստանի վրա ճնշման մեծացում։ Շնորհակալ ենք Գերմանիային Ուկրաինայի օդային վահանի ամրապնդման գործում նշանակալի դերի համար։ Գերմանական զենքը փրկում է ուկրաինացիների կյանքերը։ Մենք նաև քննարկել ենք Գերմանիայի ներդրումն Ուկրաինայում հեռահար հնարավորությունների և անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Սա փոխշահավետ համագործակցություն է»,- ասել է նա։

Սիբիհայի հետ հանդիպման ժամանակ Վադեֆուլն իր հերթին նշել է, որ Գերմանիան և Ուկրաինան մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Դա Կիևին Գերմանիայի կողմից տրամադրվող ռազմական օգնության «տրամաբանական շարունակությունն» է։ Նա նշել է, որ Կիևի հետ համագործակցության նոր փուլում նախատեսվում է ստեղծել նոր համատեղ ձեռնարկություններ ռազմարդյունաբերական համալիրում, ինչը թույլ կտա Ուկրաինային «արտադրել ավելի շատ և ավելի արագ պաշտպանական արտադրանք»։

Ըստ պաշտոնյայի՝ Կիևը և Բեռլինը մտնում են համագործակցության նոր փուլ։ Գերմանիայի կողմից Ուկրաինային զենքով օգնելուց հետո գերմանական ընկերությունների ներդրումներն այս երկրում գնալով ավելի անհրաժեշտ են դառնում։ Նրանք պատրաստ են դա անել, սակայն որոշ խոչընդոտներ, այդ թվում՝ բյուրոկրատական, որոնք պետք է հաղթահարվեն, հավելել է նա։

Վադեֆուլը չհայտարարված այցով Կիև է ժամանել հունիսի 30-ի առավոտյան։ Այցի հիմնական թեման Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային շարունակական աջակցությունն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի