Հայաստանը՝ գլոբալ ձեռնարկատիրական քարտեզի վրա․ հրապարակվել է GEM 2024/2025 զեկույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը։ Այն բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։ 

Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը: Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին: Այս տարի ևս, ինչպես և 2019 թվականին, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակումը պատրաստել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է: 

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024/2025» հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից և ավելի քան 2,400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։ Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 2,000 չափահաս (18-64 տարեկան) բնակչության շրջանում և 37 ոլորտային փորձագետի հետ: Անհատական հարցազրույցներն իրականացվել են 2024 թվականի ապրիլ-հունիս ժամանակահատվածում։

Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունը՝ ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների: Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանն ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու՝ մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024/2025» հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019 թվականի արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում՝ «Արևելյան Եվրոպա+» խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։

Հետազոտությամբ արձանագրվում է՝ ձեռնարկատերերի հանդեպ հասարակության շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակներում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում: Միևնույն ժամանակ, զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական՝ այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից և կենտրոնանում է կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի մասշտաբավորմանը, նորարարությանը և երկարաժամկետ գոյատևմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան