Ղարաբաղի հարցով ՖՄԿ-ի ընդունած վերջին բանաձևը հասանելի է միայն ֆրանսերենով

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում օրերս ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում, ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է ասել, ընդունվել է վեց բանաձև։

ՖՄԿ նախարարական համաժողովի առաջին օրվա աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ արդյոք ղարաբաղյան hակամարտությունը բանաձևում ընդգրկվելո՞ւ է, նախարարը նշել է․«Կա վեց բանաձև, որոնցից մեկը վերաբերում է նման քաղաքական խնդիրներին, և այնտեղ կտեսնեք ձևակերպումը»:

Factor.am-ը փորձեց Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջից պարզել՝ որո՞նք են այդ վեց բանաձևերը և ի՞նչ շեշտադրումներ են արված ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բանաձևում։

ԱԳՆ-ի կայքի հայերեն բաժնում նման հրապարակում չգտանք, իսկ ԱԳՆ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ նշված վեց բանաձևերի մասին հաղորդագրությունը տեղադրվել է կայքի միայն ֆրանսերեն բաժնում։

Ֆրանսերեն բաժնի ուսումնասիրությունից, սակայն, պարզ դարձավ, որ ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի ժամանակ ընդունված վեց բանաձևերի մասին հրապարակում այնտեղ ևս չկա։

Մեզ հաջողվեց պարզել, որ այդ հաղորդագրությունը տեղադրված է միայն Գագաթնաժողովի պաշտոնական կայքում՝ francophonieerevan2018.am/fr-ում։
Հաշվի առնելով ղարաբաղյան հարցով ընդունված բանաձևի կարևորությունը՝ Factor.am-ը այն ներկայացնում է հայերեն թարգմանությամբ։

«Վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում և հիշեցնում, որ երկարատև խաղաղությունը պահանջում է հակամարտության բոլոր կողմերի հավատարմությունը կարգավորման գործընթացին՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա»։

Փաստորեն, ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի ողջ ընթացքում հայերենով ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը տարածեց մամլո հաղորդագրություններ ՀՀ ժամանած հյուրերի, նախարարի հետ նրանց ունեցած հանդիպումների և ՖՄԿ աշխատանքների վերաբերյալ, իսկ ահա այդ աշխատանքի արդյունքը՝ ընդունված վեց բանաձևերը, հայերենով հասանելի չեն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 2017-ին, ՖՄԿ 16-րդ գագաթնաժողովի ժամանակ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ևս բանաձև էր ընդունվել, որում, մասնավորապես, ասված էր․ «Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»։

 

Աղավնի Սուքիասյան