Բառարանով «հեղաշրջում»-ն արմատական փոփոխություն է, իսկ Քրեական օրենսգրքում այդ բառն առհասարակ չկա. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
Բոլորը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա Gala TV-ին տված հարցազրույցում ասել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել։

Քրեական օրենսգիրքում, սակայն, առհասարակ «հեղաշրջում» եզրույթն առկա չէ։ Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դատական նիստի ընթացքում քննիչին հարց են տվել, թե ինչ է նշանակում «հեղաշրջում»։

«Քանի որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում «հեղաշրջում» բառը չկա, մենք քննիչին հարց տվեցինք, թե դուք ի՞նչ եք հասկանում հեղաշրջում ասելով։ Պատասխան չստացանք։ Բառարանից ներկայացրինք, որ մի քանի տեղ նշվում է՝ արմատական փոփոխություն, որոշ առումով հեղափոխություն։ Ասում ենք՝ սրանցից ի՞նչն եք դիտարկում որպես իշխանությունը զավթելու կոչ, որևէ պատասխան չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Gala TV-ին տված հարցազրույցը, որի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել, հրապարակվել է 2024 թվականի փետրվարին, այսինքն՝ քրեական վարույթ նախաձեռնելուց ավելի, քան 1 տարի առաջ։ Աջապահյանը, սակայն, ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև 2020, 2023 թվականներին, ինչպես նաև 2025-ի հունիսի 21-ին՝ այն ժամանակ, երբ այլ գործի շրջանակներում կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Հատկանշական է, որ 2023-ին Աջապահյանի կողմից հրապարակային ռազմական հեղաշրջման մասին խոսելուց հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր Դատախազություն, և գրավոր պատասխան ստացել այն մասին, որ սրբազանի՝ ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին խոսքը չի պարունակում Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հատկանիշներ, այսինքն՝ իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, սահմանադրական կարգը տապալելու կոչ, մինչդեռ 2024-ին հայտնած նույն դիրքորոշման համար Աջապահյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել նույն 422-րդ հոդվածով։

Դատախազությունը գործի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ, անդրադառալով գործի հանգամանքներին, նշել է․

«Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն:

Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր»։
Երեմ Սարգսյանի դիտարկմամբ երբ Դատախազությունը որևէ իրավական դիրքորոշում է փոխում, պետք է հիմնավոր կերպով պատճառաբանի, ծանրակշիռ փաստարկներ ներկայացնի, թե ինչու է փոխել դիրքորոշումը, իսկ արարքը նոր լույսի ներքո դիտարկելը չի կարող հանցավոր դարձնել արարքը։

«Երբ անձը 6 անգամ նույն բանն է ասել, և դա հանցագործություն չի եղել, 7-րդ անգամ նոր լույսի ներքո նայելով չի կարող դա դառնալ հանցագործություն։ Այսինքն՝ արարքն է հանցանք, դրա կրկնությունը կարող է լինել նոր հանցանք, կարող է լինել հանցանքի շարունակություն, բայց չի կարող լինել այնպես, որ արարքը հանցագործություն չէ, իսկ դրա կրկնությունը նոր լույսի ներքո դառնա հանցագործություն»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Սարգսյանը նաև նշեց, որ երբ պետությունը որևէ արարքի գնահատական է տալիս և դրանում հանցանք չի տեսնում, դրանից հետո ցանկացած քաղաքացի կարող է լեգիտիմ ակնկալիք ունենալ, ընկալկել, որ այդ նույն գործողությունը կարող է կատարել և հետապնդման չենթարկվել դրա համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան