Թրամփի «մեծ» օրինագիծն անցել է ընթացակարգային քվեարկությունը

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

ԱՄՆ Սենատում անցկացված ընթացակարգային քվեարկությամբ հավանություն է տրվել նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած «մեծ ու հիասքանչ» օրինագծին, որը վերաբերում է հարկերի կրճատմանը և պետական ծախսերի վերանայմանը։ NBC News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կիրակի, հունիսի 29-ին անցկացված քվեարկության ժամանակ նախագծին կողմ է քվեարկել 51, դեմ՝ 49 օրենսդիր մարմնի ներկայացուցիչ։

Հյուսիսային Կարոլինայից հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը և Կենտուկիից հանրապետական սենատոր Ռենդ Փոլը միացել են դեմ քվեարկած դեմոկրատներին՝ դեմ արտահայտվելով 940 էջից բաղկացած փաստաթղթի ընդունմանը։

«Քվեարկությունը մի քանի ժամով հետաձգվել է, քանի որ կուսակցությունների առաջնորդները փորձել են կարգավորել ներքին տարաձայնությունները»,-նշել է հեռուստաալիքը։

Օրինագիծը նախատեսում է հարկերի նվազեցում, ներգաղթի ծառայության ֆինանսավորման ավելացում և Medicaid ծրագրի (որն օգնում է բժշկական ծախսերում՝ սոցիալապես անապահով խավերին, ներառյալ անապահով ընտանիքներին, հաշմանդամներին ու երեխաներին) ծախսերի կրճատում։

Միևնույն ժամանակ, նախատեսվում է մեծացնել պաշտպանական ծախսերը, հատկապես՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման համար։ Սենատոր Ռենդ Փոլը քննադատել է օրինագիծը՝ այն անվանելով «ավելի շուտ ծախսերի օրինագիծ, քան պետական պարտքի խնդիրը լուծող օրինագիծ»։

Նախաձեռնությունն առաջարկում է մինչև տարվա վերջ ռազմական ծախսերի ավելացում 150 միլիարդ դոլարով (128 միլիարդ եվրո), ինչպես նաև լրացուցիչ դաշնային ֆինանսավորում՝ զանգվածային արտաքսումների և Թրամփի ներգաղթի օրենսդրության պահպանումը ապահովելու համար։ Պետական պարտքի վերին շեմը կարող է բարձրացվել 5 տրիլիոն դոլարով (4,27 տրիլիոն եվրո)։

Օրինագծի վերջնական քվեարկությունը նախատեսված է մոտ ապագայում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 22-ին արդեն հավանություն էր տվել փաստաթղթին։

Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, Թրամփը հայտարարել էր, որ նախատեսում է ստեղծել նոր հակահրթիռային պաշտպանական համակարգ՝ «Ոսկե գմբեթ», որը կարժենա 175 միլիարդ դոլար (149 միլիարդ եվրո)։

Թրամփի խոսքով՝ նոր համակարգը կկարողանա խոցել հիպերձայնային, բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Այն տեղակայվելու է ցամաքում, ծովում և տիեզերքում։

«Ռադարների և խոցող սարքերի մի մասը կտեղակայվի տիեզերքում»,-նշել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հավելել է, որ այս համակարգը նախատեսված է հրթիռների և անօդաչուների տարբեր տեսակներ որսալու համար՝ անկախ նրանից, խոսքը սովորական, թե միջուկային զենքի մասին է։