Բողոքի ակցիաներ Սերբիայում․ տասնյակ մարդիկ ձերբակալվել են, վեց ոստիկան վիրավորվել է

Լուրեր

01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
Բոլորը

Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Բելգրադում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ մի քանի ամիս տևած բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին երկաթուղային կայարանի փլուզումից հետո։ Փլուզման պատճառը շատերը համարում են կառավարության, իշխանական վերնախավի կոռումպացված լինելը, փոխանցում է Euronews-ը։

Շաբաթ օրը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։ Ցուցարարները՝ մեծ մասամբ ուսանողներ, պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նոյեմբերին Նովի Սադ քաղաքում վերջերս վերանորոգված կայարանի տանիքի փլուզումից հետո, ինչի հետևանքով զոհվել էր 16 մարդ։

Բողոքի ակցիաների մասնակիցները մեղադրել են իշխանություններին՝ պետական ենթակառուցվածքային ծրագրերում կոռուպցիայի և անփութության համար։ Սա դարձել է բազմահազարանոց բողոքի ալիքի պատճառ։

Ցուցարարները լցրել են Բելգրադի կենտրոնական Սլավիա հրապարակը և հարակից թաղամասերը՝ վանկարկելով «Մենք ընտրություններ ենք ուզում»։ Շատերը նույնիսկ չեն կարողացել հասնել ցույցի վայր։

Սերբիայի ոստիկանապետ Դրագան Վասիլևիչի տվյալներով՝ տասնյակ մարդիկ ձերբակալվել են, իսկ վեց ոստիկան վիրավորվել է։ Երբ բողոքի ակցիան ավարտվել է, ցուցարարները ոստիկանների վրա ձվեր են նետել, պլաստիկ շշեր և այլ առարկաներ՝ փորձելով մուտք գործել քաղաքի կենտրոնական զբոսայգի։

Սերբիայի ՆԳՆ տվյալներով՝ բողոքի ցույցին մասնակցել է շուրջ 36,000 մարդ, սակայն ակտիվիստների կարծիքով մասնակիցների թիվը հասել է մոտ 130,000-ի։ Անկախ դիտորդական կազմակերպությունները հայտնել են՝ ուսանողների առաջնորդությամբ կազմակերպված բողոքին մասնակցել է շուրջ 140,000 մարդ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և իշխող Սերբական առաջադեմ կուսակցությունը (ՍԱԿ) մերժել են արտահերթ ընտրությունների պահանջը՝ մեղադրելով ցուցարարներին՝ արտասահմանյան ազդեցությամբ անկարգություններ սադրելու համար՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։

Չնայած ցույցերը դադարեցնելու իշխանության կոչերին՝ հասարակական զայրույթը չի մարում։ Բողոքի ակցիայից մի քանի ժամ առաջ իշխող կուսակցությունը իր տասնյակ կողմնակիցներին բերել է Բելգրադ՝ երկրի տարբեր շրջաններից։ Շատերը հագել են «Մենք Սերբիան չենք հանձնի» գրությամբ շապիկներ։ Նրանք միացել են մարտ ամսից Բելգրադի կենտրոնում վրաններով բնակվող իշխանամետ ցուցարարներին։

Սերբիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2027 թվականին։

Թեպետ նախագահ Վուչիչը և կառավարությունը հայտարարել են, որ ցանկանում են Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին, Բելգրադը շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ Ռուսաստանի և Չինաստանի հետ։