Հարյուր հազարավոր սգավորներ՝ Թեհրանում ընթացող պետական հուղարկավորության ժամանակ

Լուրեր

01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
Բոլորը

Թեհրանում հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամիի և այլ բարձրաստիճան հրամանատարների հուղարկավորությանը, ովքեր զոհվել են Իսրայելի հետ հակամարտության ընթացքում, փոխանցում է Euronews-ը։

Թեհրանի Ազադի կենտրոնական պողոտայով տեղափոխվել են ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամիի, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի և այլոց դագաղները։ Դագաղները ծածկված էին Իրանի դրոշով, իսկ դրանց վրա տեղադրված էին զոհվածների նկարները։

Սալամին և Հաջիզադեն սպանվել են հակամարտության առաջին օրը՝ հունիսի 13-ին, երբ Իսրայելը սկսել է պատերազմը, որի նպատակը, ըստ նրա հայտարարության, Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումն էր։

Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հուղարկավորությունն անցկացվել է 60 հոգու համար, այդ թվում՝ չորս կանանց և չորս երեխաների, իսկ ավելի քան 1 միլիոն մարդ մասնակցել է թաղման արարողությանը, թեև այս թիվը անկախ աղբյուրները չեն հաստատում։

Հուղարկավորության թափորում իսկապես մեծ թվով մարդիկ են եղել՝ սգացողները քայլել են փողոցով՝ թափահարելով դրոշները և վանկարկելով «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ներկա չի եղել հուղարկավորությանը, սակայն մասնակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ։

Հիշեցնենք՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը սկսվել է հունիսի 13-ին, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանում գտնվող միջուկային և ռազմական օբյեկտներին։ Լարվածությունը կտրուկ աճել է, երբ անցած շաբաթ հակամարտությանը միացել է ԱՄՆ-ը՝ ռմբակոծելով Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտ։ Երեքշաբթի օրը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, հայտարարվել է կրակի դադարեցման մասին։

Իրանն պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ամբողջությամբ խաղաղ և քաղաքացիական նպատակներ ունի։ Մինչդեռ Իսրայելը այն դիտարկում է որպես սպառնալիք և պնդում, որ իր ռազմական արշավը անհրաժեշտ է՝ կանխելու Իրանի կողմից միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունը։