CNN․ ԱՄՆ-ը Իրանի միջուկային օբյեկտի դեմ հատուկ ռումբեր չի կիրառել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան զինվորականները չեն օգտագործել գետնի տակ, պաշտպանված թիրախների համար նախատեսված ռումբեր Իրանի Սպահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտի համար, քանի որ այդ օբյեկտը գտնվում է չափազանց խորքում, որպեսզի նման ռումբերը կարողանան արդյունավետ լինել։ Այդ մասին ԱՄՆ Զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտնել է Սենատի անդամներին փակ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նույն ճեպազրույցի ընթացքում Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը սենատորներին տեղեկացրել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանի կուտակած հարստացված ուրանի մեծ մասը գտնվում է Սպահանում և Ֆորդոյում։ Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով Վաշինգտոնում գտնվող բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել էր, որ Սպահանի օբյեկտում կարող է պահվել այդ նյութի մինչև 60 տոկոսը, որը տեսականորեն հնարավոր է օգտագործել միջուկային ռումբի արտադրության համար։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը գետնի տակ գտնվող ավելի քան տասը թիրախների դեմ ուղղված ռումբեր են գցել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների վրա Ֆորդոյում և Նաթանզում։ Սակայն Սպահանի օբյեկտի դեմ հարվածները իրականացվել են սուզանավից արձակված Tomahawk թևավոր հրթիռներով։

Հիշեցնենք՝ Հունիսի 22-ի գիշերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։

Հունիսի 24-ին CNN-ը և The New York Times-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչությունը կարծում է՝ ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը, այլ ընդամենը հետ են գցել այն մի քանի ամսով։ Թրամփը պատասխանել է՝ այդ պարբերականների լրագրողներին անվանելով «անհաջողակներ» և պահանջելով, որ նրանք ներողություն խնդրեն ամերիկյան ռմբակոծիչների օդաչուներից։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լիվիտը քննադատել է մեդիայի սկեպտիցիզմը՝ այն անվանելով «նախագահին վարկաբեկելու փորձ» և «հերոս օդաչուներին վարկաբեկելու փորձ»։

Միևնույն ժամանակ Bloomberg-ը, հղում անելով արբանյակային պատկերներին, նշել է, որ երեք միջուկային ռեակտորներ մնացել են անվնաս։ Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները չեն արձանագրել ռադիացիոն ֆոնի բարձրացում։ Հունիսի 26-ին Financial Times-ը՝ հղում անելով եվրոպական հետախուզական տվյալներին, գրել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները, ի հեճուկս Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների, կարծես թե անվնաս են մնացել, քանի որ նախապես տեղափոխվել են ապահով վայր։