Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում. Մայր Աթոռ

Լուրեր

06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։

Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։

Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը 2 ամսով կալանավորել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Հիշեցենք, որ սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (Քրեական օրենսգրքի 422-րդ հոդված): Նա մեղադրանքը չի ընդունում: Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտնել է, որ պետք է ռազմական հեղաշրջում կատարել: Մինչդեռ երեկ հայտնի դարձավ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դեռ 2023-ին Աջապահյանի կողմից արված նույն արտահայտությունների համար դիմել է Դատախազություն և հարցրել՝ արդյոք նրա արարքում առկա չե՞ն Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հատկանիշներ:

Հարցմանն ի պատասխան հասարակական կազմակերպությանը պատասխանել են, որ առկա չեն հանցագործության հատկանիշներ: