Իրանն սկզբունքորեն պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ Արաղչի

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Իրանն ազդարարել է, որ սկզբունքորեն պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է մեղմացնի իր տոնը։ Այդ մասին արտգործնախարար Աբբաս Արաղչին գրառում է արել սոցիալական ցանց X-ում՝ շաբաթ, հունիսի 28-ին։

«Եթե նախագահ Թրամփը լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, նա պետք է հրաժարվի իր անհարգալից և անընդունելի հռետորաբանությունից Իրանի բարձրագույն առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի Խամենեիի հասցեին և դադարեցնի վնաս պատճառել նրա միլիոնավոր հավատարիմ հետևորդներին»,-գրել է Իրանի արտգործնախարարը։

«Բարյացակամությունը ծնում է բարյացակամություն, իսկ հարգանքը՝ հարգանք»,-հավելել է Արաղչին։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում են բանակցություններ Թեհրանի հետ։ Երբ ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են, արդյոք Վաշինգտոնը կրկին կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե մեծանա ուրանի հարստացման վտանգը, Թրամփը պատասխանել է. «Իհարկե, առանց կասկածի»։

Նա նաև նշել է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, և որ վերջին հարձակումները հետ են շպրտել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը մի քանի տարով։ Միևնույն ժամանակ, Թրամփը կեղծ լուր է անվանել ամերիկյան մի շարք լրատվամիջոցների՝ CNN-ի և The New York Times-ի այն պնդումները, թե Սպիտակ տունը դիտարկում է Իրանի համար 30 միլիարդ դոլար (25,5 մլրդ եվրո) հատկացնելու հնարավորությունը խաղաղ միջուկային ծրագրի նպատակով։

Իսրայելի հատուկ ծառայությունները նախնական գնահատմամբ, ԱՄՆ հարվածների հետևանքով հասցված վնասը գնահատել են «նշանավոր»։ Axios պարբերականը մեջբերում է իսրայելական աղբյուրներից մեկին. «Մենք չենք կարծում, թե գործողությունը ձախողվեց, և չունենք որևէ նշան, որ հակաբունկերային ռումբերը չեն աշխատել։ Ոչ ոք հիասթափված չէ»։

Ավելի վաղ CNN-ը և The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության նախնական տվյալներին, հայտնել էին, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է Իրանի միջուկային նյութի միայն փոքր մասը, իսկ Թեհրանին հաջողվել է տեղափոխել և թաքցնել հարստացված ուրանի մեծ մասը։