Ի՞նչ ծանր հետևանքներ կլինեին Թուրքիայի համար, եթե ամերիկացի հոգևորականն ազատ չարձակվեր

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ամերիկացի հոգևորական, բողոքական եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնն  ազատ չարձակվեր, ապա ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում էր Թուրքիայից հետ կանչել ամերիկյան դիվանագիտական ողջ անձնակազմը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել. փոխանցում է ermenihaber-ը:

Այդ մասին հայտնել է ամերիկյան ABC NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաններին, որոնց հետ հարցազրույցներ է անցկացրել: Պաշտոնյաների անունները չեն հրապարակվում։

Չնայած ԱՄՆ-ի կառավարաության մի շարք անդամներ դեմ են եղել Թրամփի այդ ծրագրին՝ այնուամենայնիվ դա իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի նախագահի հրահանգով 8 կետանոց փաստաթուղթ էր պատրաստվել։

Ըստ ծրագրի՝ 60 օրվա ընթացքում Թուրքիայում պիտի փակվեին  ԱՄՆ-ի դեսպանությունը, հյուպատոսարանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունները ԱՄՆ-ում։

Դիվանագետների հետկանչը կմեկնարկեր գործերի հավատարմատարից, քանի որ Թուրքիայում 2017 թվականի հոկտեմբերից ԱՄՆ դեսպան չկա։

«Եթե հոկտեմբերին կայանալիք դատական նիստի ժամանակ Բրանսոնն ազատ չարձակվեր, Թրամփի ծրագիրը կյանքի կկոչվեր։ Սեղանին ամեն ինչ դրված էր՝ պատժամիջոցներ, դիվանագետների հետկանչ և այլն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը։

Ամերիկյան հեռուստաալիքի հրապարակած լուրն անմիջապես հերքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերը, ասելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Թրամփի ծրագիրն առաջին հերթին հավանության չի արժանացել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից։ Վերջինս ասել է, որ դա ծանր հետևանքներ կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցագործությունների դատարանում ընթացել է Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո դատարանը Բրանսոնին դատապարտեց 3 տարվա ազատազրկման։ Բայց հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականն արդեն կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։

Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Բրանսոնի կալանավորվելու առնչությամբ թուրք-ամերիկյան հարաբերություները խիստ լարվել էին։ ԱՄՆ-ն այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տնտեսական պատժամիջոցներ սահմանել։