Նախարարն ու ՀՄՄ գլխավոր քարտուղարը հյուրընկալվել են Ինժեներական քաղաքում

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը
ՀՀ վարչապետի հրավերով  Հայաստան ժամանած Միջազգային հեռահաղորդակցական միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ այցելել է Երևանի Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք։ Այստեղ հյուրերը եղել են Ինժեներական քաղաքի առաջին բնակիչների` «National Instruments (NI) Armenia»-ի գրասենյակում։
Նախարարն ու միության գլխավոր քարտուղարը շրջել են գրասենյակի տարածքով, ծանոթացել պայմաններին։ Նրանց ուղեկցող «NI Armenia»-ի գործադիր տնօրեն Արսեն  Առուստամյանն ու ընկերության ինժեներ Հրայր Հովսեփյանը ցուցադրել են մինչև այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերը։
Ընկերության տնօրենը ներկայացրել է, թե ներկայում ինչով են զբաղվում իրենց ինժեներները, ցույց տվել, թե ինչ նախագծեր են իրականացնում հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ինչ պլատֆորմներ են նախագծում ու արտադրում։ Արսեն Առուստամյանը նշել է, որ դրանք համապատասխանեցվում են ՀՄՄ պահանջներին։
Հյուրերին ցուցադրվել է ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, «դեմո սենյակի» տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները, լաբորատորիան, որտեղ կատարվում է կիսահաղորդիչների թեստավորումը։
Ընկերությունն իր նորարարական նախագծերն իրականացնելիս համագործակցում է նաև մի շարք համալսարաննների ու դրանց պրոֆեսորների հետ` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։
Արսեն Առուստամյանը նշել է, որ գործակցում են նաև ՀՄՄ-ի հետ, անպայմանորեն հետևում են նիստերին, ծանոթանում նորություններին։
Հոուլին Ժաոն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է եկող տարի մասնակցելու Ռադիոհեռահաղորդակցության համաշխարհային համաժողովին (WRC 2019):
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն